Tuesday, April 21, 2015

Արոմորֆոզները տանում են դեպի կենսաբանական առաջադիմության թե՞ աշխարհի կործանման


Արոմորֆոզներ այնպիսի էվոլյուցիոն փոփոխություններ են, որոնք օրգանիզմները տանում են դեպի կազմավորվածության ընդհանուր վերելք, բարդացնում նրանց կառուցվածքը, բարձրացնում կենսագործունեության ուժգնությունը։
Արոմորֆոզների հայտնաբերման և ուսումնասիրման գործում մեծ դեր են խաղացել Ա. Ն. Սևերցովի և Ի. Ի. Շմալհաուզենի աշխատությունները։

Ըստ որոշ աղբյուրների օրգանական աշխարհի էվոլյուցիայի վաղ փուլերի խոշոր արոմորֆոզներ են՝ բույսերի ֆոտոսինթեզի գործընթացի առաջացումը, միաբջիջ օրգանիզմներից բազմաբջիջ օրգանիզմների առաջացումը, օրգանիզմների՝ սեռական ճանապարհով բազմացումը, ներքին բեղմնավորման ի հայտ գալը։ Բույսերի զարգացման մեջ խոշոր արոմորֆոզ էր սպորներով բազմացումից սերմերով բազմացմանն անցնելը։ Ողնաշարավոր կենդանիների զարգացման ընթացքում խոշոր արոմորֆոզներ են կմախքի, ծնոտների, քորդայի, խռիկային և թոքային շնչառության, հնգամատ տիպի վերջույթների առաջացումը և այլն։
Արոմորֆոզը գոյության կռվում նշանակալից առավելություններ է տալիս օրգանիզմին, հնարավորություն ընձեռում նրան հարմարվելու նոր միջավայրին, օժանդակում է պոպուլյացիաներում գոյատևման բարձրացմանը և մահացության իջեցմանը։ Բարձր ծնելիության և ցածր մահացության դեպքում թվաքանակը պոպուլյացիաներում մեծանում է, արեալն՝ ընդարձակվում, գոյանում են նոր պոպուլյացիաներ, արագանում է նոր տեսակների ձևավորումն, այսինքն՝ տեղի է ունենում կենսաբանական առաջադիմություն։

Ծափահարենք այս ցնդաբանությունը հորինողներին։ Այսպիսի բան գրելու համար մեծ համարձակություն է պետք ունենալ։ Ամենավատն այն է, որ շատերը հավատում են, թե բույսերի ֆոտոսինթեզը կամ թոքային շնչառությունը առաջացել են էվոլյուցիայի ընթացքում՝ արոմորֆոզի հետևանքով։ Հետաքրքիր է, թե ինչո՞վ են շնչել մարդիկ մինչև թոքերի ի հայտ գալը խռիկներո՞վ թե՞ տրախեաներով։
Չեմ զարմանա, եթե մի օր կարդամ, որ մարդիկ դարեր առաջ հողում են աճել և բազմացել են կիսման եղանակով։ 
Սա իրոք ծիծաղելի է։ Այս հիմարությունը ոչ թե պետք է մտցնեն դասագիրք և հանձնարարեն, որ  մենք սովորենք, այլ պետք է տան սրամիտներին, որպեսզի սրանով զվարճացնեն մարդկանց։
Մի խոսքով չգիտեմ աշխարհն արդեն կարելի է կործանված համարել, թե՞ սա դեռ միայն սկիզբն է։

No comments:

Post a Comment