Thursday, January 29, 2015

Ղուրանի վերլուծաություն

Սկսենք այնտեղից, որ Ղուրանի ծավալը պայմանավորված չէ Մուհամմեդի պերճախոսությամբ կամ փիլիսոփայական հմտություններով: Այս գրքի ծավալը կայանում  է նույն պատմությունը բազում անգամներ կրկնելու մեջ:
Բացի այդ, այստեղ հանդիպում ենք այն փաստին, որ Հիսուսը(Քրիստոնեության միակ Աստվածը) իսլամի հեղինակավոր մարգարեներից է: Հենց այստեղ էլ հանդիպում ենք ղուրանի առաջին բացթողմանը:  Մենք բոլորս էլ գիտենք, որ Հիսուսն ինքն է ասել, որ Նա Աստծո Որդին է`<<Իսկ նա լուռ էր կենում՝ եւ ոչինչ պատասխան չէր տալիս. քահանայապետը դարձեալ նորան հարցնում էր եւ ասում. Դո՞ւ ես Քրիստոսը՝ Օրհնեալի Որդին։ 62 Յիսուսն էլ պատասխանեց, Ես եմ. եւ դուք կ’տեսնէք մարդի Որդին զօրութեան աջ կողմը նստած, եւ երկնքի ամպերովն եկած։>>(Մարկ14.62)
 Յիսուսն էլ նորանց ասեց. Ես եմ կեանքի հացը. ինձ մօտ եկողը չի սովիլ, եւ ինձ հաւատացողը երբէք չի ծարաւիլ։(հովհ.6:32)
 Արդ Յիսուսը դարձեալ խօսեց նորանց հետ եւ ասեց. Ես եմ աշխարհքի լոյսը. ով որ իմ ետեւից գայ, նա խաւարումը չի գնալ, այլ կեանքի լոյսը կընդունի։ (հովհ8:12)
Ուրիշներն ասում էին, թէ Նա է. ուրիշներն էլ, թէ Նորան նման է. բայց ինքն ասում էր թէ Ես եմ։ (Հովհ9:9)

 Ես եմ բարի հովիւը. բարի հովիւն իր անձը դնում է ոչխարների համար: (Հովհ.10:11)
 Յիսուսը նորան ասեց. Ես եմ յարութիւնը եւ կեանքը. ինձ հաւատացողը թէեւ մեռնի էլ, կապրի։(Հովհ.11:25)
Փաստացիորեն Հիսուսն ինքն է վկայում այն մասին, որ ինքն Աստված է: Հիշենք, որ ըստ ղուրանի Հիսուսը մարգարե է: Այսինքն ըստ ղուրանի Հիսուսը ստում է, երբ ասում է, որ ինքն Աստծո Որդին է: Ստացվում է, որ իսլամի ամենահեղինակավոր մարգարեներից մեկը ստախոս է: Այսպիսով, ինչ կարելի է սպասել մի կրոնից, որտեղ մարգարեները ստում են: Սա ինքնին արդեն ապացուցում է կրոնի ոչ հավաստի լինելու փաստը:

 Ղուրանում կարող ենք հանդիպել Աստվածաշնչից պատճենված բազում  դրվագների:
Օրինակ սուրահ ԱԼ-ԲԱՂՐԵՀ-ում


գրված Է.
«50. Եվ հիշեք այն ժամանակը, երբ ծովը ձեզ համար ճեղքեցինք և ձեզ փրկեցինք և փարավոնակններին ջրասույզ արեցինք, և դուք ականատես էիք:
51. Եվ հիշեք երբ Մովսեսի հետ քառասուն գիշեր ժամադրվոցինք, և նա աստվածային հրամանները ստանալու համար՝ ժամադրավայր եկավ: Այնուհետև դուք՝ նրանից հետո, մի հորթի ձեր երկրպագելին ընտրեցիք, այնինչ, անիրավ էիք»:


Այս գրվածքները համապատասխանում են Աստվածաշնչի ելից գրքի 14գլխի


21-31խոսքերին՝


21 Մովսէսը ձեռքը մեկնեց ծովի վրայ, եւ հարաւային հողմի ուժով ողջ գիշեր ծովը յետ մղուեց. բացուեց ծովի յատակը, ջուրը երկուսի բաժանուեց: 22 Իսրայէլացիները մտան յատակը բացուած ծովի մէջ ու առաջ շարժուեցին ինչպէս ցամաքով: Ջուրը նրանց աջ ու ձախ կողմերից պարիսպ էր դարձել:


23 Եգիպտացիները հետապնդեցին նրանց, եւ փարաւոնի ամբողջ հեծելազօրը, նրա կառքերն ու հեծեալները նրանց յետեւից մտան ծովը: 24 Առաւօտեան Տէրը հրի ու ամպի սեան միջով նայեց եգիպտացիների բանակին եւ խուճապի մատնեց եգիպտացիների բանակը. 25 նա կաշկանդեց նրանց կառքերի անիւները, եւ նրանք դժուարութեամբ էին առաջ շարժւում: Եգիպտացիներն ասացին. «Հեռո՛ւ փախչենք իսրայէլացիներից, որովհետեւ Տէրը յօգուտ նրանց է պատերազմում եգիպտացիներիս դէմ»:


26 Տէրն ասաց Մովսէսին. «Ձեռքդ մեկնի՛ր ծովի վրայ, եւ ջրերը թող միանան ու ծածկեն եգիպտացիներին, նրանց կառքերն ու հեծեալներին»:


27 Մովսէսը ձեռքը մեկնեց ծովի վրայ, եւ ջրերն առաւօտեան վերադարձան իրենց տեղը: Եգիպտացիները փորձեցին փախչել ջրից, բայց Տէրը եգիպտացիներին թափեց ծովը 28 եւ, նորից իրար միացնելով ծովի ջրերը, ծածկեց կառքերը, հեծեալներին եւ փարաւոնի բոլոր զօրքերին, որոնք ծով էին մտել նրանց հետ: Նրանցից ոչ ոք կենդանի չմնաց: 29 Իսրայէլացիները ծովի միջով կարծես ցամաքի վրայով էին գնում, իսկ ջուրը նրանց աջ ու ձախ կողմերից պարիսպ էր դարձել: 30 Տէրն այդ օրը իսրայէլացիներին փրկեց եգիպտացիների ձեռքից:


31 Իսրայէլացիները տեսան եգիպտացիների դիակները, որոնք ծովի ափ էին նետուած: Իսրայէլացիները տեսնելով Տիրոջ հզօր ձեռքը, եգիպտացիների գլխին բերած փորձանքը՝ վախեցան Տիրոջից, հաւատացին Աստծուն ու նրա ծառայ Մովսէսին:


Եվ ելից գրքի 32գլխի  1-7խոսքերի հետ:
Ժողովուրդը տեսնելով, որ Մովսէսն ուշացաւ լեռից իջնելու, հաւաքուեց Ահարոնի մօտ ու ասաց նրան. «Դե՛հ, մեզ առաջնորդող աստուածներ ստեղծի՛ր, որովհետեւ չգիտենք, թէ ինչ եղաւ այն մարդը՝ Մովսէսը, որ մեզ Եգիպտոսից դուրս բերեց»: Ահարոնն ասաց նրանց. «Ձեր կանանց, ձեր տղաների ու աղջիկների ականջներից հանեցէ՛ք ոսկէ գինդերը եւ բերէ՛ք ինձ»: Բոլորը իրենց ականջներից հանեցին ոսկէ գինդերը եւ բերեցին տուեցին Ահարոնին: Ահարոնը դրանք առնելով նրանցից՝ կաղապարի մէջ ձուլեց եւ կերտեց ձուլածոյ մի հորթ: Նրանք ասացին. «Սա՛ է քո աստուածը, Իսրայէ՛լ, որ քեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից»: Երբ Ահարոնն այդ տեսաւ, կուռքի առաջ զոհասեղան շինեց: Ահարոնը յայտարարեց. «Վաղը Տիրոջ տօնն է»: Առաւօտեան վեր կենալով՝ նա ողջակէզներ արեց եւ փրկութեան զոհեր մատուցեց: Ժողովուրդը նստեց, որ կերուխում անի, ապա վեր կացաւ, որ պարի:


Տէրը Մովսէսին ասաց. «Շո՛ւտ արա, գնա իջի՛ր այստեղից, որովհետեւ անօրինութիւն է կատարում քո ժողովուրդը, որին դուրս բերեցիր Եգիպտացիների երկրից:


Իհարկե, հաշվի առնելով Աստվածաշնչի և Ղուրանի ստեղծման ժամանակագրությունը, չենք կարող ասել, որ աստվածաշնչյան պատմությունները վերցված են Ղուրանից: Սակայն հակառակ պնդումն ակնհայտ է:

Չեմ կարծում, որ Մուհամմեդ մարգարեն այս կրոնը  աստվածային ներշնչմամբ է ստեղծել: Դժվար թե Աստված մարդկանց պարտադրեր, որպեսզի նրանք սպանեին իրենց նմաններին՝ եթե նրանք իսլամ չընդունեին: 

Ահա թե ինչ է գրված ԱԼ-ԲԱՂՐԵՀ սուրահի 191-րդ այաթում՝ « Եվ նրանց՝ կռապաշտներին, ովքեր ոչ մի ոճրագործությունից ահ չունեն, որտեղ գտնեք՝ սպանեք և այն վայրից, որտեղից ձեզ դուրս են հանել, նրանց դուրս հանեք: Եվ խռովությունն ու կռապաշտությունը սպանդից ավելի ահավոր է: Եվ նրանց հետ Մեքքայի տաճարի մոտ սուրբ վայրում մի մարտնչեք, բացառությամբ, եթե այնտեղ ձեզ հետ մարտնչեն: Ուրեմն, եթե այնտեղ ձեզ հետ պայքարեն՝ նրանց սպանեք, այդպիսին է պատիժը անհավատների»

 Մարդուց կյանք վերցնելը կամ դա նրան տալը միայն Աստծո իրավասությունն է: Ահա, թե որտեղ է թաքնված այսօրվա ահաբեկչությունների ակունքը:


Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ քրիստոնեությունը բացարձակ ճշմարտություն է: Բոլորիս էլ հայտնի են մի սպանիր և սիրիր թշնամուդ պատվիրանները: Քրիստոնյաները իրենց կրոնին հետևելով՝ սեր, առաքինություն, հանդուրժողականություն են տարածում ողջ երկրում, առանց հաշվի առնելու դիմացինի կրոնը: Դրա վառ օրինակ է ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱՆ, որն իր ողջ կյանքը նվիրեց մարդկանց օգնելուն՝ առանց հաշվի առնելու դիմացինը հինդու է, մուսուլման, թե կռապաշտ: Այ՛ո, ամեն քրիստոնյա իր պարտքն է համարում հնարավորին չափ օգնել իրենից խնդրող կարիքավորին:


Ղուրանում նաև նշված է, որ Հիսուսը մարգարե է, այլ ոչ թե Աստծո որդի: Սուրահ ԱԼ-ՕՄՐԱՆ-ում գրված է. «59. Հիսուսի օրինակը Աստծո մոտ Ադամի օրինակի նման է, որ նրան հողից արարեց և այնուհետև նրան ասաց՝ եղիր: Նա էլ անմիջապես եղավ: Ուրեմն առանց հոր՝ Հիսուսի ծնունդը երբեք ապացույց չէ նրա աստվածայնության»:


Աստված չի ստեղծել Հիսուսին: Հիսուսն ինքը Աստված է:Ինչպես գրված է Հովհաննեսի ավետարանի առաջին գլխում՝ Նա աշխարհի արարչության սկզբից էլ Աստծո մոտ է եղել և նրանք միասին են աշխարհը ստեղծել: 


Օրինակ ես, Աստված ասելով հասկանում եմ Հորը՝ Եհովային, Որդուն՝ Հիսուսին և Սուրբ հոգուն: Ճիշտ է Երրորդություն եզրույթն Աստվածաշնչում հիշատակված չէ, բայց կան խոսքեր, որոնք փաստում են երեքի միասնության մասին: Օրինակ `Մատթ. 3.16-17, Մատթ. 28.19, 2-րդ Կոր. 13.13, Տիտ. 3.4-6 և այլն:

Նրանք մեկ են, և Աստված ասելով հարկավոր է հասկանալ նրանց միասնությունը: Ինչպե՞ս:  Դա շատ պարզ է, պետք  չէ հասկանալ, թե նրանք ինչպե՞ս են մեկ, այլ պետք է հասկանալ, որ նրանք մեկ են: Մենք դա բացատրել չենք կարող, քանզի մեր ուղեղի ընդամենը յոթ տոկոսը կարող է աշխատել, այն էլ բացառիկ դեպքերում, երբ մարդը հանճար է:  Այսպիսով դա հասու չէ մարդկային ուղեղին: 

Մարդու ուղեղի հնարավարությունների սահմանը փոքր է, իսկ Աստծո մտքի հնարավորությունները մեծ չեն, դրանք անսահման են: 

Կարճ ասած Քրիստոնեությունը բազմաստվածություն չէ: Ճշմարտությունն այն է, որ քրիստոնյաները հավատում են միայն մեկ Աստծու: Աստվածաշունչը սովորեցնում է, որ միայն մեկ Աստված կա: Սակայն «Աստված» բառն օգտագործվում է իրարից տարբեր երեք Անձերի նկատմամբ: Դարերի ընթացքում, մարդիկ իրենց սահմանափակ ուղեղով փորձել են բացատրություն տալ այս հարցին: Հասկացեք մի բան՝


Աստված` ոչ թե «1 + 1 + 1 = 3», այլ` «1 x 1 x 1 = 1»:



Այսպիսով, Հիսուսը Աստծո որդին էր: Նա Աստծո որդին է, որը թողնելով իր փառքը աշխարհ եկավ, սովորեցրեց մարդկանց՝ ինչպես ճիշտ ապրել, խաչվեց և իր վրա վերցրեց մարդու մեղքերը: Նա  սատանայի կողմից փորձվեց, բայց երբեք մեղք չգործեց և նրան Աստծո խոսքով էր պատասխանում։

 Բացի այդ Մեսիայի ծնունդի մասին շատ մարգարեներ են գրել՝ դեռ նրա ծնվելուց  հարյուրավոր տարիներ առաջ: Եվ զարմանալին այն է, որ նրանք ապրելով տարբեր ժամանակահատվածներում և տարբեր վայրերում միևնույն բանն են գրել: Եբրայեցիս 1:8-9-ում գրված է. «Բայց որդուն ասում է. Քո աթոռն, ով Աստուած, մինչեւ յաւիտեանս յաւիտենից է. Քո թագաւորութեան գաւազանը ուղիղ գաւազան է: Սիրեցիր արդարութիւնը եւ ատեցիր անօրենութիւնը. Սորա համար օծեց քեզ, ով Աստուած, քո Աստուածը օծեց քեզ ուրախութեան իւղով ավելի քան թե քո ընկերներին»: Այսպիսով ակնհայտ է, որ Հիսուսը Աստծո որդին է:Իսկ Աստծուց Աստված է ծնվում, մարդուց՝ մարդ, գառից՝ գառ, աղավնուց՝ աղավնի, խնձորենուց՝ խնձոր և այլն: կարծում եմ հասկանալի էր:


Սուրահ ԱԼ-ՄԱԷԴԵ-ում գրված է. « 72. Նրանք, որ ասացին. Աստված հենց Մարիամի որդի Քրիստոսն է, անշուշտ անհավատ դարձան, թեև ինքը Քրիստոսն ասաց. Ով Իսրաելի որդիներ, երկրպագեք միակ Աստծուն, որ իմ և ձեր արարիչն է, քանզի Նա ով ընկեր կարգի Աստծուն համահավասար, Աստված դրախտը նրա համար պիղծ է համարում, և նրա տեղը դժողքն է, և կեղեքիչները ընկեր և աջակից չունեն»:


73. Նրանք, որ ասացին.  Աստված երեք Աստվածներից մեկն է նույնպես անհավատ եղան: Չկա միակ երկրպագելիից այլ երկրպագելի և, եթե չհրաժարվեն իրենց խոսքերից, ցավագար չարչարանք կհասնի նրանց՝ անհավատներին, ովքեր պնդում են այդ կարծիքը»:


Իսկ Աստվածաշնչում, որտեղից էլ վերցված և փոխված են այս խոսքերը, գրված է՝


 Հովհաննես գրքի 14 գլխի  6-9 խոսքերը՝
 Յիսուս նրանց ասաց. «Ես եմ Ճանապարհը եւ Ճշմարտութիւնը եւ Կեանքը: Ոչ ոք չի գայ Հօր մօտ, եթէ ոչ՝ ինձանով: Եթէ ինձ ճանաչէիք, ապա կը ճանաչէիք եւ իմ Հօրը. այսուհետեւ կը ճանաչէք նրան. եւ տեսել էք նրան»:


Փիլիպպոսն ասաց նրան. «Տէ՛ր, Հօրը մեզ ցո՛յց տուր, եւ այդ բաւական է մեզ»: Յիսուս նրան ասաց. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, Փիլիպպո՛ս, եւ ինձ չճանաչեցի՞ր. ով ինձ տեսաւ, տեսաւ Հօրը. իսկ դու ինչպէ՞ս ես ասում, թէ՝ Հօրը մեզ ցո՛յց տուր: 10 Չե՞ս հաւատում, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրը՝ իմ մէջ:


Ահա թե ինչպես է Մուհամմեդը նախադասության մեջ մի փոքրիկ շեղում մտցնելով մոլորեցնում մարդկանց: Հիսուսի խոսքերը փոփոխության են ենթարկված: Սա նման է մի բաժակ ջրի, որի մեջ մի կաթիլ թույն է լցված: Մարդը խմելով այն՝ հագենում է, բայց նա չգիտի, որ իրեն մահ է սպասվում:
Սուրբ երրորդության գաղափարը նույնպես խեղված է: Այն նույնպես կարելի է համեմատել ջրի հետ: H2Օ -ն ՝ջուրը կազմված է երեք մոլեկուլից, բայց այն մի ամբողջական նյութ է, և առանց դրա անհնար է պատկերացնել կյանքը: Ջրով են պայմանավերված մեր օրգանիզմում ընթացող բոլոր ֆիզիոլոգիական ռեակցիաները: Ջուրը կյանք է: Աստված ասելով նույնպես հասկանում ենք երեքին, բայց նրանք մեկ ամբողջություն են, և առանց Աստծո նույնպես անհնար է պատկերացնել կյանքը: Ուրեմն, եթե կենդանի բոլոր օրգանիզմների համար այդքան մեծ նշանակություն ունեցող ջուրը Աստված է ստեղծել, ուրեմն որքան ավելին է Աստված և ինչքան ավելին կարող է տալ քան ջուրը: Թերևս խորհեք:


Կուզեի նաև հիշատակել ՄԱՐԻԱՄ սուրահում ասված խոսքերը՝« 29.Մարիամը նրան ակնարկեց: Ասացին ինչպես խոսենք օրորոցում գտնվող մանկան հետ:


30. Հանկարծ Հիսուսը խոսեց և ասաց. Ես Աստծո ծառան եմ, Նա երկնային գիրքը ինձ է տվել, և ինձ մարգարե է նշանակել»:


Ահա այստեղ տեսնում ենք, թե որքան աղքատ է եղել Մուհամմեդ մարգարեի երևակայությունը, որ կարողացել է այսպիսի անհեթետություն գրել: Կյանքում լինելով անհաջողակ, ունենալով դժբախտ և մերժված կյանք՝ Մուհամմեդը երևի փորձում էր իրեն ներկայացնել որպես վառ անհատականություն՝ օգտվելով աշխարհի ամենաճշգրիտ գիտությունից և գործի դնելով իր վառ երևակայությունը: Ինչպես հայտնի է, վառ երևակայությունը նրա միակ գովելի հատկանիշն է եղել:Ահա թե ինչն է այսօրվա հրեշավոր արարքների պատճառը : Ահաբեկիչների արարքերը ծնվել են ճշմարտության խեղաթյուրումից:


Իսլամում նաև անչափահասների ամուսնություն և բազմակնություն է քարոզվում: Դա սարսափելի է: Իսկ դավաճանության համար հարյուր մտրակի հարված է նախատեսված: ԱԼ-ՆՈՒՐ սուրահում գրված է.« Հարյուր մտրակ հարվածեք ամեն մի շնացող կնոջն ու տղամարդուն: Եվ չպետք է կարեկցանքը, կեղծ բարությունը այդ երկուսի նկատմամբ ձեզ արգելի աստվածային դատավճիռը  իրականցնելուց, եթե հավատում եք Աստծուն և դատասնի օրվան»:


Կրկնում եմ մարդուց կյանք վերցնելը միայն Աստծո իրավունքն է: Այս կրոնում ագրեսիայի աստիճանը շատ բարձր է ԱԼ-ՄԱԷԴԵ սուրահում ասվում է. «Գող տղամարդու և գող կնոջ ձեռքը իրենց կատարած արարքի համար, որպես աստվածային պատիժ՝ հատեք, և Աստված հզոր և իմաստուն է»: Կարծում եմ գող կնոջը և տղամարդուն իրոք պետք է պատժել, բայց ոչ մարմնական վնասվածք հասցնելով:  Աստված մարդուն միշտ էլ զղջալու և փոխվելու հնարավորություն է տալիս:
Այսպիսով, ուսումնասիրելով այս կրոնը հասկացա, որ շատ մարդիկ մոլորված են: Սա պարզապես կրոն կոչվելու իրավունք չունի: Այս կրոնի հետևորդները, որպես կանոն, մոռանում են, որ իրենք և իրենց շրջապատողները մարդ են: 

Այս կրոնը սարսափելի ագրեսիա է մտցում մարդու ենթագիտակցության մեջ: : Բայց բարեբախտաբար քրիստոնեությունը դեռևս մնում է առաջին համաշխարհային կրոնը: Այս աշխարհում քրիստոնյաները նման են  մի գերհզոր ֆիլտրի,  որը իր միջոցով մաքրում է այս աշխարհի կեղտն ու անիրավությունը՝ տարածելով բարություն, գթասրտություն և մաքրություն: Հուսով եմ, որ այդպես էլ կշարունակվի, որովհետև քրիստոնեությունը միայն գիտություն չէ: Այն ապրելակերպ է, կյանքի իմաստ, Աստծո անսահման ու քաղցր սեր:  Եկեք սիրենք ու փառք տանք Աստծուն: Ամեն:

Էլինա Հակոբյան


No comments:

Post a Comment