четверг, 21 июня 2018 г.

Մեծ Մհերի կերպարի կենսաբանական վերլուծություն

«Սասունցի Դավիթ» էպոսի երկրորդ ճյուղի հերոսը Սանասարից և Դեղձունից ծնված Մեծ Մհերն է, որը հայտնի է Առյուծաձև Մհեր (առյուծ պատառող) մականունով:   

четверг, 17 мая 2018 г.

Ֆովիզմը պարարվեստում


Նախաբան

Նյութի նպատակն է՝ ցույց տալ, որ արվեստի ցանկացած ուղղություն և շարժում տարածվում է նաև պարարվեստի վրա:

Ի՞նչ է ֆովիզմը

Ֆովիզմը համարվում է 20-րդ դարի մոդեռնիստական առաջին հոսանքը: Այս ոճի անվանումը գալիս է  ֆրանսերեն  fauve-վայրի բառից: Առաջին անգամ այն օգտագործվել է 1905թ. Փարիզյան Աշնանային սալոնի  ցուցահանդեսներից        մեկի ժամանակ, որտեղ ներկայացված էին Անրի Մատիսի, Անդրե Դերենի

четверг, 29 марта 2018 г.

Հասարակությունը և բարոյականությունը


 <<Անուշ>> պոեմի հիման վրա

Անուշը սիրահարված մի աղջիկ էր, որի զգացմունքները հաղթել էին բանականությանը։ Նա իր զգացմունքին այնքան հավատարիմ էր, որ դավաճանեց անգամ իր եղբորը։ Բացի այդ իմ կարծիքով աղջիկը պետք է մի փոքր արժանապատվություն  և ինքնասիրություն ունենա, իսկ Անուշը Սարոյից սեր էր պահանջում և այդպես կորցնում էր իր արժեքը։

Բյուզանդիան հայկական հարստության օրոք


Նախաբան

Տվյալ հոդվածը Մակեդոնական կամ Հայկական հարստության մասին է Բյուզանդիայում:
Հոդվածը կարդալը տևում է ընդամենը 49 րոպե, 58 վայրկյան (խոսքը նորմալ արագության մասին է), եթե իհարկե հոդվածը կարդալու ընթացքում չհայտնվեք այն բնականոն ֆիզիոլոգիական  վիճակում, որը բնութագրվում է շրջապատի նկատմամբ ընդհանուր զգայունության թուլացմամբ և ուղեղի գործունեության նվազագույն աստիճանով։ Նյութը գիտական հոդված լինելուց բացի կարող է օգտագործվել նաև բժշկության և հոգեբանության մեջ՝ որպես քնաբեր դեղամիջոց։ Այնուամենայնիվ կարդացեք այն, քանի որ դա Ձեզանից առանձնապես ժամանակ չի խլի։
 Հոդվածն իր մեջ ներառում է այս հարստության գործիչների գործունեությունը, այս շրջանի հայ-բյուզանդական հարաբերությունները, բյուզանդական մշակույթը:

понедельник, 15 января 2018 г.

ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Կենսբանությունը գիտություն է կյանքի մասին՝ իր բոլոր դրսեվորումներով։ Կենսաբանությունը ուսումնասիրում է երկրի վրա ապրող կենդանի օրգանիզմներին, որոնք են բույսերը, կենդանիները, բակտերիաները, սնկերը, վիրուսները և իհարկե մարդը։ Իհարկե այսքան ժամանակ ոչ ոք՝ ոչ փիլիսոփաները, ոչ էլ կենսաբնները չեն կարողացել տալ կյանքի հստակ սահմանումը։ Միայն Էնգելսը մոտ 100 տարի առաջ ասել է, որ կյանքը դա սպիտակուցային մարմինների գոյության ձևն է։

ԲԱՐԻՆ ԵՎ ՉԱՐԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ


  Բարությունը մի լեզու է, որով կաորղ են խոսել համրերը, կարող են լսել խուլերը: Սակայն, սա դեռ բարության սահմանումը չէ: Բարությունը և չարությունը չսահմանվող  հասկացություններ են: Բայց մենք գոնե կարող ենք որոշ չափով նկարագրել դրանք:
 Հոգու համար բարությունը նույնն է, ինչ-որ առողջությունը մարմնի. այն չի երևում, երբ ունես այն, և ամեն դեպքում այն միշտ բերում է հաջողության (ԼՏոլստոյ):
Իրոք որ բարությունը դա հոգու առողջությունն է: Սակայն եթե ուշադիր լինենք կտեսնենք, որ բարությունը նաև մարմնի առողջություն է: Բարությունը դա կյանք է: Ինչքան մարդու մեջ բարություն կա, այնքան նրա մեջ կյանք կա (Էմերսոն):

ԳԵՂԵՑԻԿԸ ԵՎ ՏԳԵՂԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԷՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Գեղեցկությունը դա ներքին օրինաչափություն է: Մարդիկ տեսնում են միայն արտաքին գեղեցկությունը, իսկ ներքինը՝ ոչ: Կարծում եմ դա սխալ է: Մարդիկ սկսել են ծաղրել արտաքինից տգեղ կամ տարօրինակ մարդկանց: Դա աղետ է: Շատերն անտեսում են հենց իրենց ներքին գեղեցկությունը՝ ուշադրություն դարձնելով միայն արտաքինին: Մարդիկ  ովքեր արտաքինից շատ գեղեցիկ են, բայց նենգ են, դավաճան ու խորամանկ ինչպես, օրինակ, Թումանյանի<<սևաչյա գեղեկուհին>>, պարզապես չեն կարող կատարյալ գեղեցիկ համարվել: Ինչպես ասում էր նախկին դասղեկս՝ ընկեր Իսկանդարյանը.<<Նրանք գեղեցիկ չեն, նրանք սիրուն են>>: