Saturday, June 27, 2015

Ի՞նչ կարող է տալ պարային թերապիան

Կարևոր հնարավորություններից մեկը մարմնի զգայունության զարգացումն է: Ոչ միայն ինքն իր և իր զգացողությունները, այլև շրջակայքն ու մարդկանց զգալու ունակություն ձեռք բերելն է: Ամեն մի պարապմունքից մենք ստանում ենք այդ փորձը, որը ներդաշնակորեն յուրացվում ու հեշտորեն օգտագործվում է կյանքում:
Պարի միջոցով մենք կարող ենք ավելի լավ ճանաչել ոչ միայն մեր մարմնի, այլև մեր վարքագծի առանձնահատկությունները: Ի վերջո, մեզ մոտ սովորություն դարձած շարժումներն արտացոլում են մեր վարվելակերպի առավել հաճախ օգտագործվող մեթոդները: Արդյո՞ք մենք միշտ ճիշտ ենք գործում: Արդյո՞ք մեր բոլոր սովորությունները մեզ համար օգտավետ են:

Thursday, June 11, 2015

ՊԱՐԱՅԻՆ-ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԹԵՐԱՊԻԱ

Պարային թերապիա:

    Պարային թերապիան արտթերապիայի տեսակներից մեկն է, որն օգտագործվում է բուժման, շտկման և զարգացման նպատակներով: Պարային թերապիան հոգեթերապիայի
միջոց է, որտեղ մարմինը հանդիսանում է գործիք, իսկ շարժումները օգնում են վերապրել, գիտակցել և արտահայտել զգացմունքներն ու կոնֆլիկտները: Ըստ պարային թերապիայի մարմինն ու հոգեկանը փոխկապակցված են: Այն մարդը, ով դիմում է պարային թերապիայի, պարտադիր չէ, որ ունենա շարժողական եւ պարային փորձ: