Sunday, January 24, 2016

Ալբեր Կամյու «Սիզիփոսի առասպելը» վերլուծություն

Գիրքն ամփոփում է Սիզիփոսի մասին առասպելը: Սա աբսուրդային հերոսի ամենավառ տիպն է: Հայտնի է, որ չկա ավելի ծանր պատիժ, քան անիմաստ աշխատանքը: Սակայն առասպելի հերոսը՝ Սիզիփոսը, որին վիճակված է այդ պատիժը, քամահրում է իր ճակատագիրը: Նա բարձրացնում է ծանր քարը նորից ու նորից՝ այդկերպ ըմբստանալով իր խաչի դեմ:  

Ալբեր Կամյու «Օտարը» մեջբերումներ

 Միշտ չափազանցված մտքեր ես ունենում չիմացածդ բաների մասին:

Բոլոր մարդիկ հավատում են Աստծուն, անգամ նրանք օվքեր երես են թեքում նրանից:


 Մայրս մահացավ այսօր: Կամ` երեկ: Հաստատ չգիտեմ …
Ուզեցի ասել, որ մեղք չունեմ, բայց զսպեցի ինձ մտածելով , որ նույնն արդեն ասել եմ պետիս: Դա ոչ մի նշանակություն չուներ: Ամեն դեպքում միշտ էլ մի քիչ մեղավոր ես լինում:
 Իսկական տղամարդիկ լավ են հասկանում իրար:

Saturday, January 23, 2016

Պաուլո Կոելյո «Վերոնիկան որոշում է մեռնել» վերլուծություն

24-ամյա Վերոնիկան հոգնում է կյանքից՝ չհասկանալով դրա իմաստը: Նա կարծում է, որ այս աշխարհը չի կարող իսկական աշխարհ լինել և համընդհանուր խելագարությունից խուսափելու համար որոշում է ինքնասպան լինել: Նա ընդունում է մեծ քանակությամբ դեղահաբեր: 

Սակայն բախտը չի ժպտում Վերոնիկային և ինքնասպանության փորձը չի հաջողվում, բժիշկները փրկում են նրան և ուղարկում Վիլլետ՝ սլովենական հոգեբուժարան:  Սկզբում Վերոնիկան ամեն կերպ ցանկանում էր հաբեր գտնել, որպեսզի վերջ տար այս ձանձրալի ու միապաղաղ կյանքին:  Վիլլետում գտնվելու ընթացքում  նա ծանոթանում է այնտեղի մյուս բնակիչների հետ: