Sunday, January 24, 2016

Ալբեր Կամյու «Օտարը» մեջբերումներ

 Միշտ չափազանցված մտքեր ես ունենում չիմացածդ բաների մասին:

Բոլոր մարդիկ հավատում են Աստծուն, անգամ նրանք օվքեր երես են թեքում նրանից:


 Մայրս մահացավ այսօր: Կամ` երեկ: Հաստատ չգիտեմ …
Ուզեցի ասել, որ մեղք չունեմ, բայց զսպեցի ինձ մտածելով , որ նույնն արդեն ասել եմ պետիս: Դա ոչ մի նշանակություն չուներ: Ամեն դեպքում միշտ էլ մի քիչ մեղավոր ես լինում:
 Իսկական տղամարդիկ լավ են հասկանում իրար:

Բացարձակ դժբախտ չեն լինում:
 Երբեք չես կարող փոխել կյանքդ. Ի վերջո ամեն ինչ նույնն է:
Ի վերջո վարժվում ես ամեն ինչին:
Եթե մարդ անգամ ունեցել է մեկ օրվա կյանք, ապա հարյուր տարի կկարողանա ապրել բանտում:
 Ոչ մի մահկանացու այնքան մեղավոր չէ, որ Աստված չկարողանա ներել նրան…
 Միշտ էլ հետաքրքիր է եղել, թե ինչ են խոսում քո մասին, անգամ եթե նստած ես մեղադրյալի աթոռին:
Երբ խոսքը վերաբերում է դատավարությանը, հանդուրժողականության միանգամայն մերժելի առաքինությունը պետք է վերաժվի ավելի դժվարին, բայց ավելի վեհ` արդարադատության առաքինությանը: Հատկապես երբ այդ մարդու մեջ հայտնաբերված հոգու դատարկությունը կարող է կործանարար անդունդ դառնալ հասարակության համար:
 Մեկը որ բարոյապես ապանել է իր մորը, իրեն մեկուսացրել մարդկային հասարակությունից, նույնն է ինչ մյուսը, որ մարդասպանի ձեռք է բարձրացրել իրեն կյանք պարգևողի վրա:
Կյանքը քիչ արժի, որ նրա համար տանջվես:
Էականը դատապարտյալին հնարավորություն տալն է թեկուզ հազարից մեկը. դա էլ բավական է շատ բան կարգավորելու համար:
Վերջապես հասկացա, որ չպետք է բռնանալ ինքդ քեզ վրա:
 Մայրս հաճախ էր կրկնում,որ բացարձակ դժբախտ չեն լինում

Աղբյուր՝ https://drive.google.com/file/d/0BxvlyYVJ89j3UmJBcEhSWGFIdUU/view

No comments:

Post a Comment