Saturday, November 7, 2015

Բալետ









Բալետը բեմարվեստի տեսակ է:
Այն ներկայացում է, որի բովանդակությունը մարմնավորվում է ոչ թե խոսքերով, այլ երաժշտա-պարարվեստային պատկերներով: Հետաքրքիր փաստեր են պատմում այս արվեստի առաջացման պատմության, նրա գաղափարների եւ բալետի արտիստների մասին: Բալետը առաջացել է Իտալիայում, վերածննդի դարաշրջանում (XVIդ.) եւ «ballo» բառն ինքնին, որը նշանակում է «պար», իտալական է:


Սկզբում բալետը միասնական գործողությամբ կամ տրամադրությամբ մի դրվագ էր, երաժշտական ներկայացում, օպերայի հատված։ Զուգահեռ Ֆրանսիայում ծաղկում է Իտալիայից նմանակված թագավորական բալետը՝ որպես շքեղ հանդիսություն։

Ֆրանսիայում եւ ամբողջ աշխարհում բալետի դարաշրջանի սկիզբը պետք է համարել 1581 թվականի հոկտեմբերի 15-ը, երբ ֆրանսիական արքունիքում կայացավ ներկայացում, որն ընդունված է համարել առաջին բալետը` «Թագուհու կատակերգական բալետ» (կամ «Ցերցեյա»)՝ բեմադրված իտալացի ջութակահար, «երաժշտության գլխավոր ինտենդատ» Բալտազարինի դե Բելջոզոյի կողմից:
Բալետի հիմնական արտահայտչամիջոցներն են անընդհատ կապով միմյանց հետ կապված երաժշտությունը և պարը:

 Բալետում պարի հիմնական տեսակներն են դասական պարը և բովանդակային պարը։ Փոքր չէ բալետում նաև մնջախաղի դերը, որի միջոցով դերասանը արտահայտում է հերոսի զգացմունքները խոսակցությունների ընթացքում, տեղի ունեցողի բուն իմաստը։

Ժամանակակից բալետում օգտագործվում են նաև գիմնաստիկայի և ակրոբատիկայի տարրեր։ Բալետը թատերական արվեստի ինքնուրույն ձև է դարձել միայն 18-րդ դարի երկրորդ կեսին ֆրանսիացի բալետմեյստեր Ժ.Ժ. Նովերի կատարած ռեֆորմների շնորհիվ։ Հիմնվելով ֆրանսիացի լուսավորիչների էսթետիկայի վրա՝ նա ստեղծեց ներկայացումներ, որոնցում բովանդակությունը բացահայտվում է դրամատիկապես արտահայտիչ, ճկուն կերպարների միջոցով, հաստատեց երաժշտության դերասանական դերը՝ որպես պարողի շարժումները և գործողությունները որոշող ծրագիր։

Բալետի հետագա զարգացումը տեղի է ունենում ռոմանտիզմի ծաղկման ժամանակաշրջանում։ Դեռևս 18-րդ դարի 30–ական թվականներին բալետ պարող ֆրանսիացի Կամարգոն կարճացնում է կիսաշրջազգեստը և հրաժարվում կրունկով կոշիկներից, ինչը հնարավորություն է տալիս նրան իր պարի մեջ մասիկներ մտցնել։ Այսպիսով, բալետի զգեստը զգալիորեն դառնում է ավելի թեթև ու ազատ, ինչը մեծապես խթանում է պարի տեխնիկաի բուռն զարգացմանը։

Իրենց պարը ավելի օդային դարձնելու համար բալետի պարուհիները փորձում էին կանգնել մատերի ծայրին, որի հետևանքով և առաջացավ պուանտան: Հետագայում կանացի պարում մատային տեխնիկան արագ զարգանում է, և առաջինը, ով պարում օգտագործում է պուանտներ՝ որպես արտահայտիչ միջոց, Մարիա Թալյոնին էր։

Բալետի դրամատիկացումը պահանջում էր բալետային երաժշտության զարգացում, և արդեն Բեթհովենըիր «Պրոմեթևսի ստեղծագործությունները» բալետում (1801) դրա սիմֆոնիացման առաջին փորձն արեց։ Ռոմանտիկական ուղղությունը հաստատվում է Ադանի «Ժիզել» (1841) և «Կորսարե» (1856) բալետներում։ Դելիբի «Կոպպելիան» (1870) և «Սիլվիան» (1876) համարվում են առաջին սիմֆոնիզացված բալետները։ Դրա հետ մեկտեղ առաջացավ մի նոր մոտեցում (Չ.Պունիի, Լ. Մինկուսի, Ռ. Դրիգոյի և այլոց կողմից), որի համաձայն բալետային երաժշտությունը ընդունվում էր որպես մելոդիկ, հաստատուն ռիթմ ունեցող երաժշտություն, որը ծառայում է միայն պարին ուղեկցելու համար։

Բալետային պարազգեստ կարելու համար պետք է մոտ 13-16 մետր շղարշ եւ երկօրյա աշխատանք:
Մեկ տարվա ընթացքում բալերինուհին փոխում է ավելի քան 300 զույգ բալետի կոշիկներ:
Բալերինուհու միջին քաշը կազմում է մոտ 51 կգ:

Պրոֆեսիոնալ բալետ պարողները սովորական մարդկանցից չորս անգամ ավելի հաճախ են հիվանդանում: Դա, ըստ երևույթին, կապված է օրգանիզմի ծանրաբեռնվածության հետ:

Ականավոր բալերինա Օլգա Լեպեշինսկայան ելույթի ժամանակ ոտքն էր կոտրել: Աղմուկն այնքան ուժեղ էր, որ այն նույնիսկ հանդիսատեսները կարող էին լսել դահլիճում: Բայց նա հերոսաբար տեսարանը մինչեւ վերջ է հասցնում: Ինչպես է նա կարողացել դա անել եռակի կոտրվածքով՝ չեն կարողացել հասկանալ ո՛չ բժիշկները, ո՛չ ինքը` արվեստագետը:

Բալետային ամենասուր նվաստացումներից մեկը թերթով փաթաթված ավելն է: Այն նետում են բեմի վրա` ծաղիկների փոխարեն:
18-րդ դարի երկրորդ կեսին բալետային թատերախմբերը բաղկացած էին բացառապես տղամարդկանցից, որոնք առանց պուանտների են պարում:

Բալետի տղամարդ արտիսներին անվանում են բալերոնններ, իսկ կանանց բալերինաներ:

Տղամարդը, ով պարում է բալետում, յուրաքանչյուր ներկայացման ժամանակ բարձրացնում է ոչ պակաս, քան մեկ տոննա, այսինքն՝ նա բարձրացնում է պարընկերուհուն մոտ 200 անգամ:
Բալետի հիմքում դասական պարեր են, մնջախաղ եւ իհարկե երաժշտություն: Բալետային երաժշտության մեջ իրական հեղափոխություն արեց Պյոտր Իլյիչ Չայկովսկին: Նա բալետի համար երաժշտության մեջ ներդրեց խորը պատկերավոր բովանդակություն, սիմֆոնիկ զարգացման եւ դրամատիկ արտահայտչականություն: Նա գրել է երեք բալետ («Քնած գեղեցկուհին», «Մարդուկ- ջարդուկը» եւ «Կարապի լիճը»), որոնցից «Կարապի լիճը» դարձել է ամենահայտնին:

Առաջին անգամ բալետի զգեստ կարվել է 1839 թվականին իտալացի հայտնի բալետի արտիստուհի Մարի Տալյոնի համար: Բեմական հագուստների նորաձեւությունը փոխվել է տարիների ընթացքում, խորհրդային շրջանում հայտնի դարձան կարճ ու լայն պարազգեստները: Այսպիսի կիսաշրջազգեստ կարելու համար պահանջվում է մոտ 13-16 մ շղարշ:
Բալետի կոշիկները կոչվում են պուանտներ: Այսպիսի կոշիկներով բալերինաները պարում են` հենվելով ոտքի մատների ծայրին: Պունատներով կարելի է պարել միայն երկարատև աշխատանքից հետո, այլապես կարող է վտանգավոր լինել:  Պուանտներն ընտրելու հետ կապված բազում կանոններ կան, որոնք չի կարելի խախտել, բայց դա արդեն մասնագիտական է:

Պունատներն օգնում են ավելի գեղեցիկ ու թեթեև դարձնել շատ շարժումներ, օրինակ  ատիտյուդները, պիրոետն ու ֆուետեն:
 Այս կոշիկները պատրաստում են հատուկ վարպետներ` անհատական պատվերով:

Աղբյուր՝ http://galatv.am/hy/culture-history/etaqrqir-paster-baleti-masin/ https://hy.wikipedia.org/wiki/%D4%B2%D5%A1%D5%AC%D5%A5%D5%BF




No comments:

Post a Comment