Saturday, January 23, 2016

Պաուլո Կոելյո «Վերոնիկան որոշում է մեռնել» վերլուծություն

24-ամյա Վերոնիկան հոգնում է կյանքից՝ չհասկանալով դրա իմաստը: Նա կարծում է, որ այս աշխարհը չի կարող իսկական աշխարհ լինել և համընդհանուր խելագարությունից խուսափելու համար որոշում է ինքնասպան լինել: Նա ընդունում է մեծ քանակությամբ դեղահաբեր: 

Սակայն բախտը չի ժպտում Վերոնիկային և ինքնասպանության փորձը չի հաջողվում, բժիշկները փրկում են նրան և ուղարկում Վիլլետ՝ սլովենական հոգեբուժարան:  Սկզբում Վերոնիկան ամեն կերպ ցանկանում էր հաբեր գտնել, որպեսզի վերջ տար այս ձանձրալի ու միապաղաղ կյանքին:  Վիլլետում գտնվելու ընթացքում  նա ծանոթանում է այնտեղի մյուս բնակիչների հետ:   


Սկզբում նա ծանոթանում է Զեդկայի հետ, ով այստեղ էր հայտվել  քրինիկական դեպրեսիայի պատճառով:

Հետո բժիշկ Իգորը նրան հայտնում է, որ ինքնասպանության փորձի հետևանքով աղջկա սիրտը վնասվել է և նրան ապրելու հաշված օրեր են մնացել: Իմանալով այդ մասին Վերոնիկան զարմանալիորեն փոխում է վերաբերմունքը կյանքի նկատմամբ: Նա սիրահարվում է: Սիրահարվում է շիզոֆրենիայով տառապող Էդուարդին և սկսում է սիրել կյանքը: Նա այլևս չի ցանկանում մահանալ և փորձում է վայելել ամեն մի ակնթարթը: Նա սկսումբ է տեսնել արևի լույսը, լսել թռչունների երգը, հիանալ այս հրաշք բնությունով: նա տեսնում է, թե որքան գեղեցիկ ու կատարյալ է ստեղծված այս աշխարհը:

Երբ Վերոնիկային մնում է ապրելու ընդամենը մեկ կամ երկու օր նա Էդուարդի հետ փախչում է հոգեբուժարանից:

Բժիշկը տեսնում է նրանց պատուհանից, բայց չի փորձում կանգնեցնել, նա ուրախ էր դրա համար: Անցնում են օրեր, ամիսներ, Վերոնիկան ամեն վայրկյան սպասում է իր մահվանը, բայց դա տեղի չէր ունենում: 
Բժիշկը խաբել էր Վերոնիկային, նրա սիրտը վերականգնվել էր: Բժիշկը բավականին խելացի էր, նա ցանկանում էր, որ Վերոնիկան իր կյանքի ամեն մի օրն այնպես ապրի ասես դա վերջինն է: Բժիշկը ցանկանում էր, որ Վերոնիկան հասկանա կյանքի քաղցրությունն ու արժեքը և սկսի վայելել այն: Բժշկի ցանկությունը կատարվեց և Վերոնիկան սկսեց գիտակցել, թե ինչ պարգև է Աստված իրեն տվել:

Կարծում եմ, որ պետք բոլորս օրինակ վերցնենք Վերոնիկայից և սկսենք գնահատել այս հիասքանչ կյանքը: Կյանքը շատ թանկ է:

Մեջբերումներ

 Ես սկսեցի հասկանալ, որ միայն ես եմ մեղավոր նրանում, որ կյանքը իմաստ չունի:
Մնա խենթ, բայց քեզ պահիր այնպես, ինչպես նորմալ մարդիկ:
 Բանտը չի ուղղում հանցագործին, այլ միայն սովորեցնում է նրան նորանոր հանցանքներ գործել:
Նրանց թվում է, թե իրենք նորմալ են, որովհետև նրանք բոլորը վարվում են նույն կերպ։
Սերը` տղամարդու և կնոջ ամենամեծ խենթությունն է:
Ես ուզում եմ մնալ խենթ, ապրել այնպես, ինչպես ես եմ երազում, ոչ թե այնպես, ինչպես ուրիշներն են ուզում։
 Մարդ իրեն թույլ է տալիս խելագար լինել, միայն երբ դրա համար պայմաններ կան ստեղծված:
Բոլորն էլ երազանքներ ունեն, բայց միայն քչերն են դրանք վերածում իրականության։ Մնացած բոլորս վախկոտներ ենք։
 -Կյանքում մենք կարող ենք շատ սխալներ թույլ տալ,-ասաց փաստաբանը,- Բացի մեկից. այն, որը մեզ համար կլինի կործանարար:
Մեզ բոլորիս պակասում է մի քիչ խենթություն։
 Կյանքը այն ժամի սպասումն է, երբ ապագան կախված է միայն քո վճռական գործողություններից:
Հասունանալու համար պետք է վճարել համապատասխան գինը:
Եթե քեզ դուրս են գրել հոգեբուժարանից, դա դեռ չի նշանակում, որ դու բուժվել ես։ Պարզապես դու դարձել ես այնպիսին, ինչպիսին բոլորն են։




No comments:

Post a Comment