Sunday, February 7, 2016

Սիմվոլիզմը Տերյանի բանաստեղծություններում

Սիմվոլիզմը 19-20-րդ դարերի գրականության ուղղություն է: Արտահայտվել է նաև կերպարվեստում և թատրոնում:Պոեզիայի սիմվոլիզմը եվրոպական գրականության 19-20 դարերի խոշոր շերտ է: Սիմվոլիզմի առաջին սկզբունքները ի սկզբանե արտացոլվել են ֆրանսիացի պոետներ Շարլ Բոդլերի, Պոլ Վեռլենի, Ստեֆան Մալառմեի, Արթուր Ռեմբոյի և Լոտրեամոնի ստեղծագործությունների մեջ:

Սիմվոլիստներին հատկանշական է համակենտրոնացումը մարդկանց ներաշխարհի մեջ, ձգտումը բացահայտելու նրանց հոգեկան տառապանքները, նուրբ զգացմունքներն ու տրամադրությունը: Պոետ սիմվոլիստները պոետիկ բանաստեղծությունների նորարարներն էին: Սիմվոլիզմին հատուկ գծերն են ծայրաստիճան անհատապաշտությունը, էսթետիզմը, մահի գովերգումը:Նրանց հաջողվել էր բանաստեղծություները լրացնել վառ ու արտահայտիչ կերպարներով, չնայած դրան, նրանք երբեմն ընկնում էին բառերի անիմաստ խաղերի մեջ` փորձելով ստեղծել օրիգինալ ձև: 
Սիմվոլիզմն առանձնացնում է իրական և ոչ իրական աշխարհները: Ոչ իրականի գլխավոր բանալին համարվում է սիմվոլը. այն կարծես պայմանական նշան լինի, որը միացնում է այս երկու աշխարհները:

Հնարավոր չէ հասկանալ սիմվոլիզմը՝ չիմանալով ,թե որ դարաշրջանի հետ է այն կապված:
Հայկական պոեզիայում սիմվոլիզմի սկզբունքներն առկա են Վահան Տերյանի բանաստեղծություններում: Սիմվոլիզմն ինքնին արտահայտում է նաև տխուր տրամադրություն: Իսկ Տերյանն իր պոեզիայով ասոցացվում է տխրության ու աշնան հետ:Մարդու հոգեկան աշխարհն ու ապրումները նրա բանաստեղծություններում ներկայացվում են հիմնականում անձնավորման եղանակով: Խավար իրականությունից հոգնած նա ստեղծում է իր երազած աշխարհը, և այստեղ իրական և անիրական աշխարհներն առանձնանում են միմյանցից, ինչը ևս բնորոշ է սիմվոլիզմին:

Վա­հան Տեր­յա­նը նոր ժա­մա­նակ­նե­րի առա­ջին բա­նաստեղծ­նե­րից մեկն է, որը բե­րեց 
գե­ղա­գի­տա­կան մտա­ծո­ղու­թյան մի­ան­գա­մայն նոր հա­մա­կարգ: Դա պայ­մա­նա­վոր­ված էր            սիմ­վո­լիզ­մ գրա­կան ուղ­ղու­թյան ազդեցությամբ: Սիմվոլիզմը բերեց սիմվոլներ` խորհրդանշաններ, որոնք լայնորեն օգտագործեց Տերյանն իր ստեղծագործություններում:

Ահա մի բանաստեղծություն, որտեղ, որպես սիմվոլ ներկայացված է քնքուշ աղջիկը:


Սա­հուն քայ­լե­րով, աննշ­մար, որ­պես քն­քուշ մու­թի թեւ,
Մի ստ­վեր ան­ցավ ծա­ղիկ ու կա­նաչ մեղ­միվ շո­յե­լով.
Իրիկ­նա­ժա­մին, թփերն օրո­րող հո­վի պես թե­թեւ
Մի ու­րու ան­ցավ, մի գու­նատ աղ­ջիկ ճեր­մակ շո­րե­րով…

Այդ նույն  սիմվոլն առկա է նաև այս  բանաստեղծությունում՝

Հրաշք-աղջիկ, գիշերների թագուհի,
Ճառադայթող քո աչքերով դու եկար,
Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար,
Հրաշք-աղջիկ, ցնորքների դիցուհի...

Կախարդ լուսնի հրապուրող շողի պես
Դու ժպտացիր գուրգուրանքով սեթևեթ,
Ազատ սիրտըս շղթայեցիր առհավետ,
Հրաշք-աղջիկ, դո՛ւ, միշտ հաղթող ու միշտ հեզ։

Դու մի ցավոտ հիացումի երգ գիտես,
Քո ժպիտում կա խորհուրդի մի փայլանք,
Քո աչքերում կա մի անանց զմայլանք.
Դու չըմեռնող մի վայելքի խոսք գիտես...

Հրաշք-աղջիկ, անհայտ երկրի մանուշակ,
Գիշերային արեգակի ճառագայթ,—
Դու իջնում ես՝ կարող, որպես մահու խայթ,
Քնքուշ, որպես անդարձ բախտի հիշատակ...


Վահան Տերյանն  իր բանաստեղծություններում օգտագործում է շատ այլ խորհրդանիշներ, որոնք այնքան գրավիչ են դարձնում դրանք:  Բանաստեղծությունների գրավչությունը կապված է նաև Տերյանի գրելու յուրօրինակ ոճի հետ: Նա զարմանալիորեն ճիշտ է ընտրում բոլոր բառերը, և կարդալիս թվում է, թե դու հենց այդ բանաստեղծության մեջ ես:   Վահան Տերյանի բանաստեղծություններն ընթերցելը նման է երաժշտություն ունկդրելելուն: Դասական, նուրբ երաժշտության է նման:
 Բանաստեղծություններից  յուրաքանյուրն իր կախարդական երաժշտությունն ունի, որը քեզ տանում է այդ անիրական աշխարհը, ու հնարավոր է, որ այնտեղից էլ չվերադառնաս իրականություն:

Էլինա Հակոբյան







No comments:

Post a Comment