Wednesday, February 10, 2016

Իսպանական պարեր

Լատինոամերիկյան պարեր


«Սալսա» բառը թարգմանաբար նշանակում է տարբեր էկզոտիկ բաղադրիչներով  պատրաստված«սոուս»:
Սալսայի հայրենիքը Կուբան է, հետո նրան են խառնվել պուերտորիկական ու   լատինոամերիկյան ոճերը: Առավել արդյունավետ են եղել դարի 70 և 80 ական թվականները: 70- ականներում սալսայի երաժշտությունը իր մեջ մեծ էներգիա ու դռայվ էր   պարունակում, իսկ 80 ականներում` այն ավելի ռոմանտիկ էր: Վերջ ի վերջո այն իր  վերջնական տեսքը ստացավ 90-ականներին: Հիմա սալսա պարում է գրեթե ողջ աշխարհը:  Ահա սալսա պարի տեխնիկան և հմայքը ցուցադրող մի տեսանյութ:

https://www.youtube.com/watch?v=tgxV8Ek17l0




Բաչատան պարային ոճ է, որը առաջացել է Դոմինիկյան Հանրապետությունում։   Բաչատա պարում են ամբողջ աշխարհով մեկ, սակայն տարբեր ձևերով։
Պարի հիմնական շարժումներն են 3 քայլ զուգորդված Կուբայական կոնքերի   շարժումներով, որին հաջորդում է ոտքով գետնին թակելը, որի հետ կարելի է նաև    կոնքային շարժում անել։ Ծնկները սովորաբար պետք է մի փոքր ծալված լինեն, որպեսզի՛՛՛՛պարողները կարողանան հեշտորեն ճոճվել։ Ընդհանրապես, պարողի  շարժումների մեծ մասը   մարմնի ներքևի հատվածից մինչև կոնքեր են կատարվում, իսկ մարմնի վերևի       հատվածը կարող է շարժվել՝ կախված պարային փորձից և անձնական ոճից։   Զուգընկերով պարելու ժամանակ, առաջնորդն է որոշում բաց թե փակ դիրքով պարել։   Պարային շարժումները կամ քայլերի բազմազանությունը մեծապես կախված է   երաժշտությունից (օրինակ ռիթմերից), պարամետրերից, տրամադրությունից և   մատուցման ձևից։
Ի տարբերություն սալսայի, բաչատան սովորաբար չի պարունակում համալիր   պտույտներ, սակայն պարի զարգանալուն զուգընթաց այդ շարժումները ավելի շատ են  կիրառվում։ Բաչատան, ինչպես գրեթե բոլոր պարերը, առաջնորդվում է "հրել և քաշել  " սկզբունքով՝ ձեռք և թև կապով։ Դոմինիկյան Հանրապետության պարի նախնական   ձևն է պարային հիմնական հաջորդականությունները ամբողջական 8 հաշվարկով      շարժումներով պարային շրջանակում։ Արևմտյան երկրներում պարողները ավելի ուշ   սկսեցին զարգացնել ավելի պարզ շարժումներ և այլ պարերից նույնպես էլեմենտներ   ավելացրեցին, հիմքում նույն 8 հաշվարով շարժումներն էին, սակայն կողք կողքի   շարժումներով։ Երկու ոճերն էլ կազմված են 3 քայլերից և մեկ ոտքով թակելուց։

Դոմինիկյան բաչատան համարվում է բաչատա պարային ոճի օրիգինալ տարբերակը,  որը առաջացել է Դոմինիկյան Հանրապետությունում, որտեղ էլ նաև առաջացել է   բաչատա երաժշտությունը։ Պարի նախնական դանդաղ տարբերակը 60-ականներին կատարվում էր փակ ոճով, ինչպես Բոլերոն։ Բաչատայի հիմնական քայլերը, որոնք կատարվում են փոքրիկ շրջանակում (կողք, կողք, առաջ և կողք, կողք, քայլ դեպի ետև), նույնպես վերցված են բոլերոյից, սակայն մի փոքր այլ կերպ են կատարվում՝   ավելացնելով գետնին ոտքով թակելը և սինկոպատ շարժումները, որոնք կախված են   երաժշտության դինամիկայից։ Ձեռքերի տեղաբաշխումը փոխվում է պարողների   դիրքերին զուգընթաց (փակ, կիսաբաց, բաց )։ Դոմինիկյան բաչատա պարում են   Կարիբյան ամբողջ տարածաշրջանում, հիմա ավելի արագ՝ կախված երաժշտության   տեմպից, ավելացնելով ավելի շատ հնարքներ ոտքերով, պտույտներ և ազատ ոճային   ռիթմիկ շարժումներ, իսկ պարը ընդմիջվում է փակ և բաց դիրքերի միջև։ Այս պարը   կատարում են մեղմ կոնքային շարժումներով և թակոցով կոնքային շարժման հետ կամ առանց դրա (1,2,3,թակոց կոնքային շարժում)։ Կարելի է բաչատա պարել նաև ցատկերով կամ առանց դրանց։

Դոմինիկյան բաչատան ստեղծվել է շատ տարիների ընթացքում մարդկանց կողմից (60-ականների սկզբին)և հիմա էլ կատարելագործվում է։ Այն, ինչ Արևմուտքում անվանում   են Դոմինիկյան բաչատա, Դոմինիկյան Հանրապետությունում պարզապես կոչվում է   բաչատա։ Այն համարվում է բաչատայի օրիգինալ տարբերակը, իսկ որոշ դեպքերում էլ ավանդական ոճը։

Մինչ ձևավորվում էր Ժամանակակից ոճը, դրան զուգահեռ նաև ձևավորվում էր   ԲաչաՏանգոն կամ   Բաչատա Տանգոն։ Այն նույնպես Ֆյուժն ոճ է, որտեղ կիրառվում են ավանդական   հիմնական քայլերը և տանգոյի տարբեր քայլեր։ Այս ոճը ստեղծվել է բաչատա պարելու  համար  այնքանով, որքանով այն ստեղծվել է տանգո պարելու համար։ Չնայած այս ոճը  հայտնի չէ   բաչատայի հայրենիքում, սակայն այն հայտնի է դարձել շատ օտարերկրացի   պարուսույցների շնորհիվ։

Արգենտինական տանգո

Տանգոն հասարակական, ինչպես նաև պարահանդեսային պար է, որն «ծնվել և մեծացել» է Ռիո դե լա Պլատայում,Արգենտինայի Բուենոս Այրես և Ուրուգվայի Մոնտեվիդեո   քաղաքներում, և հետո տարածվել աշխարհում։ Այս պարին զուգակցող երաժշտությունը նաև հայտնի է դարձել որպես տանգո   երաժշտություն։
Սկզբնական տանգոն «տանգո կրիոլո» կամ հասարակապես տանգո էր կոչվում։
Այսօր տանգոյի տարբեր պարային ոճեր կան. Արգենտինական տանգո, Ուրուգվայական
Շատերը իսկական տանգո են համարում այն տանգոն, որն ամենամոտն է   Արգենտինայում և Ուրուգվայում պարած սկզբնական տանգոյին, այդուհանդերձ   տանգոյի մյուս տեսակները նույնպես ինքնուրույն և լիովին կայացած պարեր են դարձել։
Խորխե Լուիս Բորխեսը գրում է. «Տանգոն պատկանում է Լա Պլատային, այն ուրուգվայական միլոնգայի որդին է և   հաբաներայի թոռը»։ Տանգո պարի ձևավորման ակունքներում եվրոպական և   աֆրիկական տարրեր են։ Առաջին անգամ «տանգո» բառն գործածվել է XIX դարի 90-ականներին։ Եվրոպայում պարն առաջին անգամ ցուցադրվել է Փարիզում XX դարի   սկզբին։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն տանգոն աշխարհի մարդկային ժառանգություն է ճանաչել։
Կարող եք ծանոթանալ հինգ գեղեցիկ պատմությունների, որոնք ցուցադրվում են
արվեստի ամենահիասքանչ ճյուղերից մեկի՝՝ պարի միջոցով:

https://www.youtube.com/watch?v=VSF2i03JM-A


Ֆլամենկոն ծագում է մավրիտական երաժշտական մշակույթից։ Այս ոճի վրա մեծապես ազդել է նաև գնչուական երաժշտությունը։ Շատերը համարում են իսպանական գնչուներին այս ոճի հիմնական ու իրական կրողներ։ 15րդ դարում փլուզվող Բյուզանդիայից   գնչուները եկան Իսպանիա, բնակություն հաստատեցին երկրի հարավային մասում`  Անդալուսիա պրովինցիայում։ Ըստ իրենց սովորույթի` նրանք սկսեցին վերցնել ու նոր   իմաստ տալ տեղի երաժշտական ավանդույթներին, ինչպիսին են մավրիտանականը,  հրեականը և հենց իսպանականը։ Այս միաձուլման   արդյունքում ծնվեց ֆլամենկոն։

Երկար ժամանակ ֆլամենկոն համարվում էր «փակ արվեստ», քանի որ գնչուները   ապրում էին մեկուսացված. ֆլամենկոն զարգանում էր նեղ շրջանակներում։ Սակայն XVIII դարի վերջում գնչուների հալածանքները վերջացան, և ֆլամենկոն դուրս եկավ   տավերնաների և կանտանտե սրճարանների միջավայրից, դարձավ ազատ։

20րդ դարի վերջում ֆլամենկոն սկսում է ներծծել կուբական և ջազային երաժշտական   ավանդույթները։ Դրանից բացի, դասական բալետի որոշ տարրեր նույնպես   ազդեցություն ունեցան ֆլամենկոյի վրա։ Հայտնի ֆլամենկո պարող Խոակին Կորտեսը  նորովի մատուցեց այս ոճի պարի հասկացությունը, ազատեց նրան «կանոնավոր   ստանդարտից» և ավելացրեց նրա մեջ նոր արտահայտչականություն։
Ֆլամենկոյի ստեղծագործական բնույթը, դժվար ռիթմը և կատարման հատուկ   տեխնիկան հաճախ խոչընդոտում են նրա ճշգրիտ գրառմանը։ Դրա համար էլ   կիթառահարների,պարողների ու երգիչների մշակույթը սովորաբար փոխանցվում է   ուսուցչից աշակերտին։
Պարուհու (բայլաորայի) կերպարի կարևոր տարրն է ավանդական զգեստը, որը կոչվում է bata de cola։

Ֆլամենկոյին տիպիկ զգեստը սովորաբար մինչև գետին երկարությամբ, հաճախ   բազմագույն՝ պուտավոր կտորից՝ զարդարված բոլորածալերով։ Այս զգեստի   նախատիպը դարձավ գնչուների ավանդական հագուկապը։ Պարի անբաժանելի մասն է կազմում զգեստի փեշի հետ նրբագեղ խաղը։ Բայլաորի ավանդական հագուստը մուգ   շալվարն է, լայն գոտին և լայն թևքերով սպիտակ վերնաշապիկը։ Երբեմն   վերնաշապիկի ծայրերը կապվում են դիմացից գոտկատեղի հատվածում։ Կարճ   բաճկոնակ-բոլերոն (չալեկո) երբեմն հագնում են վերնաշապիկի վրայից։

Այսօր ֆլամենկոն հատկապես հետաքրքրում է ժամանակակից խորեոգրաֆներին, քանի որ նրանք այս արվեստում տեսնում են ստեղծագործման, պարարվեստի մեջ   նորարարությունների ներմուծման հնարավորություն։Մեծ թևերով իսպանական շալը   ֆլամենկոյի կանացի պարի դասական տարրերից մեկն է. այն մեկ փաթաթվում է   պարուհու իրանի շուրջը՝ ընդգծելով կնոջ բարեկազմ կառուցվածքը, մեկ թափվում է   ուսերից՝ կազմելով մեծ   գեղեցիկ անհանգիստ թռչնի կերպարանք։ Ֆլամենկոյի ևս մեկ դասական տարր է մեծ   հովհարը։ Գոյություն ունի կարծրատիպ, որ կաստանիետները ևս ֆլամենկոյի    անբաժանելի մասն են։ Սակայն ավելի հաճախ ռիթմը ստեղծվում է կրունկի   (սապատեադո), մատների (պիտոս) կամ ծափերի (պալմաս) միջոցով։ Ֆլամենկոյի      առավել հաճախ հանդիպող մաքուր ձևերը խուսափում են կաստանիետներ կիրառելուց, քանի որ դրանք սահմանափակում են ձեռքերի կրքոտ և արտահայտիչ խաղը։
Ֆլամենկոյին բնորոշ է այն ելույթը, որն ուղեկցվում է կիթառի նվագակցությամբ և երգի
կատարումով, բաղկացած է տարբեր ոճերի մի շարք բաղադրիչներից։Սովորաբար
կիթառահարն էլ կարճ ելույթ է ունենում, որը երգին հաղորդում է տոնայնություն և
տեմպ։ Որոշ ոճերում կիթառի միջերգերն ունեն ֆիքսված կառուցվածք:

Ստորև ներկայացված են տեսանյութեր, որոքն ցույց են տալիս իսպանական ֆլամենկոյի ողջ գրավչությունը:

https://www.youtube.com/watch?v=NRhhdZeQLYQ
 https://www.youtube.com/watch?v=xqxJMCQxb_Q&index=1&list=PLfQf0IHFbtGLF-Wg7vNwqZOguOrapOnY


Իսպանական պար և բալետ

Իսպանական պարի և բալետի համդրությունը պարի ամնեագեղեցիկ տեսակներից
մեկն է: Հիասքանչ է տեսնել, թե ինչպես են համադրվում բալետային պուանտներն ու
իսպանական հովհարները, ատիտյուդներն ու իսպանական շունչը: Այդ ամենը ծնում է
մի հիասքանչ արվեստ: Կարող եք վայելել այն ներքևի տեսանյութերում, որտեղ
ներկայացված են հատվածներ Չայկովսկու <<Մարդուկ-ջարդուկ>> բալետից, պարզապես մի փոքր այլ ոճով:


https://www.youtube.com/watch?v=GZruzbll5Vo
https://www.youtube.com/watch?v=Zi3iSq7DpGw
https://www.youtube.com/watch?v=YAh6BNi0HhA




Աղբյուրներ՝ https://hy.wikipedia.org/wiki/%D5%96%D5%AC%D5%A1%D5%B4%D5%A5%D5%B6%D5%AF%D5%B8

https://www.facebook.com/prolifewellnessandspa/posts/659371554090141
https://hy.wikipedia.org/wiki/%D4%B2%D5%A1%D5%B9%D5%A1%D5%BF%D5%A1_(%D5%BA%D5%A1%D6%80)

https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D6%80%D5%A3%D5%A5%D5%B6%D5%BF%D5%AB%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A3%D5%B8

1 comment:

  1. Casino Finder (NJ) - Mapyro
    Find Casino Finder (NJ) location in New Jersey, United States and 1009 other Local 춘천 출장마사지 Business 여수 출장마사지 Address, 3100 Casino 경주 출장안마 Center 광주광역 출장마사지 Drive, Maricopa, AZ 85139. 구리 출장마사지

    ReplyDelete