Thursday, February 18, 2016

Թումանյանի կենսափիլիսոփայությունը

Թումանյանն իր բանաստեղծությունների, քառյակների  միջացով կարողացել է ներկայացնել իր մտքի ողջ անտակ խորությունը:

Ամեն անգամ Քո տվածից երբ մի բան ես Դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՜նչքան է դեռ մնում,
Զարմանում եմ, թե` ո՛վ Շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
Ի՜նչքան շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից:




Թումանյանն այս քառյակոց փառաբանում է Աստծուն: Նա գ  ոհանում է Աստծուց այն ամենի համար ինչ Նա տվել է: Նա փոռք է տալիս Աստծունիր կյանքի համար, և ոչ մի դեպքում չի մեղադրում Նրան որևէ բան վերցնելու մեջ: Կարծում եմ նա ցանկանում է Աստծուն տալ հենց իր կյանքը՝ ամենաթանկ բանը, որ մարդը կարող է ունենալ: Թումանյանը հասկացել էր, որ մարդը պետք է իր Աստծուն նվիրի, որովհետև ինչ էլ անենք միևնույն է «լավության տակից դուրս չենք գալու»:  Ոչ ոք չի կարող փոխհատուցել այն, ինչ Նա արեց մեզ համար: Ոչ մի մարդ արարած չի կարող սիրել Աստծուն այնպես, ինչպես Նա է մեզ սիրում: Չգիտեմ Թումնյանը Քրիստոնյա էր, թե ոչ, բայց այս ամենը հասկացել էր:


Աստծու բանտն են տաճարները աշխարհքներում բովանդակ,
Իբր էնտեղ է ապրում տերը, պաշտողների փակի տակ:Հարկավ` ազատ նա ժպտում է ամենուրեք ամենքին,Բայց դու նայիր խեղճ ու կրակ մարդու գործին ու խելքին:


Թումանյանը փորձում է ասել, որ Աստծուն հնարավոր չի բանտել կամ փակի տակ պահել: Դա մարդիկ անում են իրենց մտքում և սրտում: Նրանք կարծում են, թե Աստված միայն տաճարներում ու եկեղեցիներում կարող է լսել և օգնել իրենց, բայց դա սուտ է: Մարդիկ ուղղակի խաբված են, Աստված ամենուրեք է: Աստված երբեք չի փոխվում, նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Այդ մարդիկ են Աստծուն փոխված պատկերացնում: Դարեր առաջ գոյություն չունեին եկեղեցին և վնքեր, բայց Աստված լսում և օգնում էր մարդկանց: Ուրեմն Աստված փոխվել չի կարող և ոչ ոք չի կարող բանտել Աստծուն: Այսպիսով մարդը միայն իրեն է փակի տակ պահում և դա միայն իրեն է վնաս:

Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
Տանջում ,տանջվում, որոնում է ու դժբախտ է նա կրկին,Է՜յ անխելք մարդ, ե՞րբ տի թողնես ապրողն ապրի սրտալի,Ե՞րբ տի ապրես ու վայելես էս աշխարհքը շեն ու լի:


Կարծում եմ, այս քառյակով Թումանյանը փորձում է ասել, որ մարդն ունի ամեն բան երջանիկ լինելու համար: Ցանկացած մարդ էլ կարող երջանիկ լինել, եթե միայն ցանկանա: Բայց կան մարդիկ, որոնք կրկին դժբախտ են: Դա իրենց ընտրությունն է: Դժբախտ լինելը գիտակցված ընտրություն է, բայց նրանք նաև խանգարում են, որ երջանկությունն ընտրած մարդիկ ապրեն:  Ու կարծում եմ, Թումանյանի հարցերի պատասխանները ոչ ոք չունի: Բայց ես կարծում եմ, որ երբեք: Այս աշխարհում չեն կարող բոլորը երջանիկ ինել, քանի որ բոլորն այդքան սթափ չեն մտածում, որ ճիշտ ընտրություն կատարեն: Հաճախ մարդիկ ընտրում են գայթակղիչ լայն դուռը, որտեղ երջանկություն չկա:

Այսպիսով փորձցի հնարավորինս հասկանալ Թումանյանի հայացքները, բայց չեմ կարող մտնել նրա մտքի մեջ և իմանալ ճիշտ եմ հասկացել, թե ոչ:

1 comment: