Վահան Տերյանի բանաստեղծություններից երևում է, որ նա շատ զգացմունքային անձնավորություն էր։ Նա գրել է սիրո, հայրենիքի, բնության մասին։ Օրինակ, նրա սիրային բանաստեղծություններում գերակշռում է թախծոտ տրամադրությունը։ Նա կարծես անընդհատ սիրահարվում էր տարբեր կանանց և նրանց բոլորին գովերգում էր, իդեալականացնում։ Բայց այս առիթով Վահան Տերյանը ասել է՝ «Ես իմ սերն եմ սիրում»։
Այստեղից կարելի է եզրակացնել, որ Վահան Տերյանը ոչ թե սիրում էր կանանց այլ իր ֆենիլէթիլամին, էնդորֆին և սերոտոնին հորմոնները, որոնք պատասխանատու են սիրահարվածության համար։ Ֆենիլեթիլամինը արտադրվում է էնդոկրին գեղձերի կողմից և հաճախ նրա հետ միասին արտադրվում են նաև սերոտոնին(տրամադրություն), դոֆամին(հաճույք), ադրենալին(տագնապ), էնդորֆին(երջանկություն), օքսիտոցին(վստահություն) հորմոնները։ Օրինակ՝ Վահան Տերյանի «Գարուն» բանաստեղծության մեջ պարզ երևում է սերոտոնին հորմոնի հաղորդած պայծառ տրամադրությունը, և ադրենալին հորմոնի առաջացրած տագնապը, որը դոֆամին հորմոնի առաջացրած զգացողության հետ միախառնվելով առաջացնում է անուշ տագնապի զգացողություն, և ֆենիլէթիլամին հորմոնի հաղորդած քնքուշ, սիրային տրամադրությունը։
Ահա թե ինչու եմ ասում, որ Վահան Տերյանը չափազանց զգացմունքային էր։ Նրա հայրենասիրական բանաստեղծություններում այս քնքուշ և նուրբ տրամադրությունը վերանում է։ Նրա հայրենասիրական բանաստեղծությունները գրված են ավելի կատաղի, քաջ և մարտական տրամադրված։ Այսպիսով՝ Տերյանի բանաստեղծություններից յուրաքանչյուրում արտահայտված էր իր ապրումները, զգացմունքները, երազանքները։ Նրա բոլոր բանաստեղծությունները չափազանց գեղեցիկ և հուզիչ են։ Ասենք շնորհակալություն Տերյանին մեզ այսպիսի գեղեցիկ գրական ժառանգություն և հիասքանչ զգացողություններ թողնելու համար։
Էլինա Հակոբյան
No comments:
Post a Comment