Monday, April 13, 2015

Ինչպե՞ս կտնօրինեի իմ առաջին միլիոնը


Դեռ երկու տարի առաջ երազում էի ծագումնաբան դառնալ՝ բժշկական գենետիկայով զբաղվել, հայտնաբերել Դաունիզմի բուժումը (21-րդ քրոմոսոմի խախտում), և որ ամենակարևորն է՝  Հայաստանում բարեգործական կլինիկա բացել, որտեղ կզբաղվեին բժշկական գենետիկայով (այդ ցանկությունն ինձ մոտ առաջացել է Հայաստանի միակ գենետիկայի կենտրոնը տեսնելուց հետո):
Սակայն, Հայաստանի պայմաններն թույլ չեն տալիս այդ ոլորտում համապատասխան գիտելիքներ ստանալ, քանի որ չունենք համապատասխան սարքավորումներ և վերապատաարաստված անձնակազմ, որը կկարողանա գիտելիքներ փոխանցել։

   Այսպիսով, պատկերացնենք, թե ես ունեմ այդ մեկ միլիոն դոլարը։

Ես նախընտրեցի ուսում ստանալ ԱՄՆ-ում, քանի որ իմ մասնագիտությունը այդ երկրում բավականին զարգացած է։ Այս գումարից մի փոքր մաս տրամադրեցի իմ ուսմանը՝ միայն ուսումնական առաջին կես տարին՝ 100.000$։ Սակայն ուսման ընթացքում ես աշխատում էի տեղի կլինիկաներից մեկում, որպես բժշկի օգնական, իսկ ուսումնական հաստատությունը, բարձր ցուցանիշներ ցուցաբերելու համար, ինձ ապահովեց անվճար ուսուցումով և կրթաթոշակով։  

Ավարտելով բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ սկսեցի մտածել սեփական գենետիկայի կենտրոնի մասին, որը պետք է բացվեր ԱՄՆ-ում։ Ինձ պետք էր, որպեսզի  իմ գումարը վերածվեր եկամտաբեր և միևնույն ժամանակ բարի նպատակներին ծառայող կապիալի։ Կենտրոնի շենքի շինարարության համար պահանջվեց մոտ 800.000$։ Բարձրորակ աշխատուժի և իմ կողմից պատշաճ վերահսկողության շնորհիվ, երեք տարի անց  բժշկական գենետիկայի կենտրոնն արդեն պատրաստ է։

 Կենտրոնը զինված է  նորագույն բժշկական սարքավորումներով։ Այդ հարցում ինձ աջակցեց պետական մի ծրագիր, որը շահագրգռված  էր իր երկրում ունենալ որակյալ բուժօգնություն։  Աշխատակազմը նույնպես բաղկացած է միայն լավագույն մասնագետներից։ Նրանց ընտրության համար, նույնպես ներդրումներ պահանջվեցին։ Ես և իմ վստահելի կոլեգաները վիթխարի աշխանք կատարեցինք՝ կազմեցինք քննական թեստեր, աշխատակազմի գիտելիքները ստուգելու համար։ Իհարկե, իմ կոլեգաները աշխատում էին վճարովի հիմունքներով։ Այդ նախաձեռնությանը տրամադրեցի 30.000$։

 Մեր նորաբաց կլինիկային անհրաժեշտ էր գովազդ, որպեսզի բնակչությունը տեղեկանար նրա գոյության մասին։ Գովազդային ընկերության օգնությամբ այդ հարցը նույնպես շուտափույթ լուծում ստացավ։ Այն արժեցավ 20.000$։ Այս տարիների ընթացքում ես գրեթե ամբողջությամբ օգտագործեցի իմ միլիոնը։ Այցելուները սկսեցին դիմել մեր կլինիկային։

Անցավ մի քանի տարի։ Այստեղ մի շարք ծագումնաբաններ զբաղվում են Դաունի սինդրոմի բուժման հայտնաբերումով։ Հուսանք, որ մի օր դա կլինի։  Իմ կլինիկան արդեն ամենահայտնի կենտրոններից է, որտեղ դիմում են հազարավոր մարդիկ։  Կլինիկան արդեն ունի լուրջ եկամուտ։ Իմ աշխատակազմը վարձատրվում  է պատշաճ ձևով։ Ես նույնպես ունեմ ֆիքսված աշխատավարձ, քանի որ կլինիկայի եկամուտը ինձ համար նպատակին հասնելու միջոց է, այլ ոչ թե ծախսելու գումար։

Ես չեմ մոռացել իմ նպատակը՝ Հայստանում հիմնել բարեգործական կլինիկա։  Հայաստանում գործում է ընդամենը մեկ գենետիկայի կենտրոն, որի ծառայության մակարդակը շատ կասկածելի է, սակայն հետազոտության գները չափազանց բարձր են։ Հաշվի առնելով Հայասանի միջին աշխատավարձը, թոշակի չափը և ժողովրդի աղքատության աստիճանը, պարզ է դառնում, որ շատ քչերը կարող են օգտվել այդ կենտրոնի ծառայություններից։ Բայց միթե՞ քչերը ունեն դրա կարիքը։ Երբ ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ անգամ ամենաանհավանական հիվանդությունների հիմքը կարող է հենց ժառանգականությունը լինել։   Ընդամենը մի մոլեկուլ՝ԴՆԹ-ի հատված, բայց դրա խախտումը կարող է բազմաթիվ ֆիզիոլոգիական շեղումների բերել։

Այսպիսով որոշեցի իմ կլինիկայի եկամուտներով Հայաստանում հիմնել մասնաճյուղ, բայց այս անգամ բարեգործական։ Անցավ ևս երեք տարի և բարեգործական կլինիկան արդեն պատրաստ է։ ԱՄՆ-ում գտնվող իմ կլինիկայի ողջ հասույթը տրամադրվում է Հայաստանի կլինիկայի ծախսերին։ Ես ունեմ կայուն աշխատավարձ, որը բավական է ապահովված ապրելակերպի համար՝ իմ ծախսերը չեն գերազանցում իմ աշխատավարձը։

Այսպիսով, ես հասա իմ երազանքին և հիմնեցի բարեգործական գենետիկայի կենտրոն Հայաստանում։ Հիմա արդեն մի փոքր հանգիստ եմ իմ հայրենակիցների առողջության համար։

No comments:

Post a Comment