Sunday, February 8, 2015

ԳԻՏԱՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ ՂՈՒՐԱՆԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ՂՈՒՐԱՆԸ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ


Մուսուլման ահաբեկիչների վայրագ արարքներից հարց է առաջանում, թե ինչպի՞սի կրոն է իսլամը, եթե արդարացնում և մշտական գործողությունների է վերածում մարդու դաժանությունը։ Իսկապես, իսլամական պետությունները սովորական հանցագործ խմբակցություններ են։  Համենայն դեպս Ղուրանը չի փոխում բռնության և վրեժի մասին իր գրվածքները։ Կան որոշ մուսուլմաններ, որոնք պնդում են, որ այդ արարքները ոչ մի կապ չունեն իրենց կրոնի հետ։


Ալեքսիս Դե Տոկվիլը ասում է, որ իսլամը մեծ առաջընթաց է պոլիթեիզմի նկատմամբ, քանի որ այն ավելի հստակ և լայն հայացքներ ունի մարդկության հանդեպ։   Այս փիլիսոփան քաղաքականության և կրոնի վերաբերյալ ասում է«Ղուրանը մարդու միտքը տանում է զզվելիության աստիճան շեղվածության, դեպի պատերազմ և «անարդարների» սպանություն։

 Այն թեզը, որն ասում է, թե ամեն հավատացյալի պարտքն է կուրորեն հնազանդվել մարգարեին և որ սրբազան պատերազմը (ջիհադ) ամենաբարի գործն է, թաքնված է Ղուրանի ամեն էջի ետևում՝ գրեթե բոլոր խոսքերի ետևում։  Ղուրանի ագրեսիան և զգայական դաշտն այնքան ուժեղ են աչք զարնում, որ չեմ հասկանում, թե ինչպե՞ս կարող է ողջամիտ մարդը դա չնկատել»։ Դե Տոկվիլը բոլորովին էլ էքստրիմալիստ չէր։

 Որքան էլ մարդիկ չցանկանան դա տեսնել պատմական փաստերը թույլ են տալիս ավելի հստակ տեսնել ղուրանի տեքստերի ետևում  թաքնված մոլորությունները։  Այդ տեսաակետը դժվար է համարել թյուր, քանի որ բազմաթիվ պատմաբաններ ծանոթանալով ղուրանի հետ ջանասիրաբար փորձում են ապացուցել, որ նրանք ովքեր սպանում են ուրիշին կամ հենց իրենք իրենց բացում են իսլամի իրական դեմքը։

                                 ՀԱՆՈՒՆ ԲԱՐԻ ՆՊԱՏԱԿԻ

Չնայած ղուրանի գրվածքները կարող էին ագրեսիա ծնել մարդու մեջ, սակայն հնարավոր է, որ գործողությունները զարգանան հակառակ ուղղությամբ մարդն իր գործողություններն ու բռնությունները բացատրում է ղուրանի գրվածքներով։

Սրբազան պատերազմներն իրականում կրոնական շահեր են հետապնդում և անվանվում են «հանուն բարի նպատակի»։ Դա միշտ էլ այդպես է եղել՝ անկախ ցիվիլիզացիայի աստիճանից։ Մի շարք կրոններ իրենց չաստվածներին համարում են պատերազմի աստվածներ։
 Կրոնը մարդկանց կանչում է դեպի պատերազմներ, ներշնչում է զինվորներին և տանում դեպի մահ։
Այսօր բազմաթիվ կրոններ իրենց հավատքը դարձրել են անարգանքի սյուն և բոլոր չարագործությունները, բռնությունները ու իրենց պիղծ ցանկությունները բացատրում են «սուրբ» գրվածքներով։ Օրինակ խաչակրաց արշավանքները, սուրբ ջիհադըանգամ նացիստների գոտիների վրա կային գրվածքներ, որոնք նշանակում էին Աստված մեզ հետ։

                  ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՂՈՒՐԱՆԸ

Ավանդության համաձայն Ղուրանը երկնային «Մայր գրքի» օրինակն է, որը հատվածաբար Մուհամմադ մարգարեին է հաղորդվել Ջաբրիիլ (Գաբրիել) հրեշտակապետի միջոցով 610-632 թթ. միջև ընկած ժամանակահատվածում՝ նրա քարոզչական գործունեության ընթացքում։

Մուհամմեդի մահվանից հետո՝ 632 թվականին, հայտնությունների ճնշող մեծամասնությունը պահպանվում էին միայն նրա զինակիցների հիշողության մեջ։ 
Բանն այն է, որ նրա կենդանության օրոք դրանց միայն աննշան մասն էր գրի առնվել, այն էլ՝ քարերի, կենդանիների ոսկորների, արմավենու տերևների վրա, դեռևս անկատար արաբերեն գրով։ Գրառումները ճիշտ կարող էին մեկնաբանվել միայն այն դեպքում, եթե դրանք կատարած մարդիկ շարունակում էին մտքում պահել քարոզների տեքստերը։

Ավանդության համաձայն Օմարը, վախենալով սուրբ տեքստի լիակատար ոչնչացումից, 633 թ. համոզել է խալիֆ Աբու Բաքրին հրամայել հավաքել մինչ այդ գրի առնված և ասհաբների (զինակիցներ) հիշողությունում պահպանված բոլոր հայտնությունները։ Ղուրանի վերջնական կանոնիկ խմբագրումն ավարտվել է խալիֆ Օսմանի օրոք՝ 650թ., և, հենց նրա հրամանով ոչնչացվել են մնացած բոլոր գրառումները։

Ղուրանը ձեռնոց է նետում հեթանոսությանը, հուդայականությանը և Քրիստոնեությանը։
Մուհամմեդի մահից հետո պարզ դարձավ, որ ղուրանը չի կարող պատասխանել հասարակության կողմից առաջադրված բազում հարցերի։ Մուսուլմանական պետություններում այս չպատասխանված հարցերը լայն տարածում են գտել գաղափարական պայքարի ոլորտում, որը կապված է հոգևոր և սոցիալական հարցերի հետ։ Հասարակության կողմից՝ Ղուրանի շուրջ այդ պայքարը մինչև այսօր շարունակվում է ։

 Ղուրանի ոչ լիարժեքության հստակ ապացույցն այն է, որ մուսուլման հասարակությունը հետզհետե մերժում է ղուրանի ճշմարտության գործածությունը՝ անգամ իենց կյանքում, որպես պետության սիմվոլիկ աղբյուր։ Դա, հատկապես, երևում է համեմատաբար առաջատար մուսուլմանական երկրներում։ Այդ ամենը կատարվում է այն պատճառով, որ ղուրանը հաճախ ոտնահարում է մարդու իրավունքները։

                              ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՔՆԵՐՆ ԸՍՏ ՂՈՒՐԱՆԻ

Համաձայն իսլամի` Աստված մարդուն ստեղծել է որպես Երկրի վրա իր տեղապահ, որպեսզի նա ծառայի Աստծուն, կատարի նրա կամքը: Իր երկրային կյանքից հետո մարդը կվերադառնա Աստծու մոտ և կկանգնի նրա դատաստանի առաջ

Մարդու հիմնարար իրավունքները` խոսքի իրավունքից մինչև կյանքի իրավունք, նրան տրվում են Տիրոջ կողմից: Նրա ամենաբարձր պարտականությունը Տիրոջ կամքին հնազանդվելն է, Աստծո հետ մշտապես կապի մեջ լինելը:
Անշուշտ, այս ամենը չի նշանակում, որ մարդու իրավունքների իսլամական սկզբունքները սրբությամբ պահպանվում են: Դրա բազում օրինակները կտեսնենք ստորև:

Ինչպես նշվեց, 1990թ. օգոստոսի 5-ին Կահիրեում ընդունվեց «Մարդու իրավունքների իսլամական հռչակագիրը»: Իսլամի մեջ մարդու իրավունքների մասին համապարփակ տեղեկատվություն ստանալու համար, թերևս, անհրաժեշտ է դիմել հենց այս փաստաթղթին, որն իր մեջ ներառում է Շարիաթի հիմնական դրույթները:

Կահիրեի հռչակագրում մասնավորապես նշված է , որ բոլոր մարդիկ հավասար են մարդկային արժանապատվության և պատասխանատվությունների առումով և չպետք է ռասայական, սեռական, կրոնական, քաղաքական, սոցիալական, լեզվական կամ որևէ այլ խտրականության ենթարկվեն: Բոլոր մարդիկ Աստծո ծառաներն են, և ոչ մեկը մյուսի նկատմամբ գերակայություն չպետք է ունենա:Կյանքն Աստծո կողմից շնորհված պարգև է, կյանքից զրկելն անթույլատրելի է` բացառությամբ Շարիաթով ամրագրված պատճառների:

 Դատապարտվում է ցեղասպանության իրականացման ամեն մի փորձ: Մեկ այլ կարևոր սկզբունք է մարդու հոգու վերափոխման անհնարինությունը. յուրաքանչյուրին տրվում է մեկ կյանք, հետևաբար, մեկ հնարավորություն:
Հռչակագրում խոսվում է պատերազմի դեպքում մարդու իրավունքներին առնչվող հիմնահարցերի մասին: Զինված հակամարտության ժամանակ անընդունելի է սպանել ծերերին, կանանց և երեխաներին: Վիրավորներն ու տկարները բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեն, գերիները` սննդի, ապաստանի և հագուստի: Չի կարելի պղծել մահացածների մարմինները, քանդել քաղաքացիական շենքերը, կառույցներն ու հաստատությունները:

Այս ամենի կողքին, մի շարք մահմեդական երկրներում (օրինակ` Պակիստանում) մինչև վերջերս գոյություն ուներ «արյան վրիժառություն» հասկացությունը (վենդետա). այսօր արդեն, որպես սպանվածի արյան գին, վերջինիս ընտանիքին աղջիկ են տալիս կնության: Կամ, օրինակ, հենց նույն Պակիստանում մինչև 2000թ. գոյություն է ունեցել երեխաների մահապատիժ և այլն:

Հռչակագրում կարևոր տեղ է հատկացվում ընտանիքին` որպես հասարակական կարևորագույն ինստիտուտի: Միմյանց հետ ամուսնանալու իրավունք ունեն միայն տղամարդն ու կինը, ինչի համար չկա ռասայական կամ ազգային սահմանափակում, բայց չի նշվում կրոնական սահմանափակումը:

Քանի որ իսլամում կնոջ իրավունքների հարցը բանավեճերի նյութ է, նպատակահարմար կլինի ներկայացնել նաև մարդու իրավունքների այդ ասպեկտը:
Հռչակագրում նշված է, որ կինը հավասար է տղամարդուն` մարդկային արժանապատվության առումով, ունի իրավունքներ ու պարտավորություններ, սեփական քաղաքացիական կարգավիճակ, ֆինանսական ինքնուրույնություն և իրավունք` պաշտպանելու իր անունն ու ծագումը:
Ինչ վերաբերում է կրթությանը, ապա պետությունը պետք է ապահովի կրթական բազմազանություն` հնարավորություն տալով մարդուն ծանոթանալու իսլամական կրոնի և տիեզերքի իրողությունների հետ: Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ստանալ թե՛ կրոնական և թե՛ աշխարհիկ կրթություն ցանկացած տիպի ուսումնական հաստատության մեջ:

Չնայած Ջիհադի սկզբունքի`փաստաթղթում նշվում է, որ յուրաքանչյուր մարդ պետք է կարողանա ապահով կերպով դավանել սեփական կրոնը:

Հռչակագրում նշված նաև մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ընդհանուր առմամբ համընկնում են Մարդու իրավունքների համընդհանուր դեկլարացիայի դրույթներին: Սակայն, չնայած այդ նմանություններին, հռչագիրը գրեթե ամենուր շեշտում է, որ մարդը այս կամ այն իրավունքն ունի, եթե վերջինս չի հակասում Շարիաթի սկզբունքներին: Այսպես, օրինակ, հռչակագրի 22-րդ հոդվածում նշվում է, որ յուրաքանչյուր անհատ իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը այնպես, որ այն չհակասի շարիաթի սկզբունքներին :
Հռչակագրում իսլամին առհասարակ մեծ դեր է վերապահված

Ըստ այդմ` իսլամն աշխարհում մշակութային և պատմական առաքելություն ունի, որը սահմանվել է հենց Աստծու կողմից: Իսլամը հայտ է ներկայացնում իր ներդրումն ունենալ մարդու իրավունքների պաշտպանության հարցում` համաձայն իսլամական Շարիաթի: Իսլամական աշխարհը պետք է ճանապարհ ցույց տա մարդկությանը, որը մոլորվել է հակոտնյա միտումների և գաղափարախոսությունների մեջ։

Հատկանշական է, որ քանի որ, ըստ իսլամի, իշխանության աղբյուրն Ալլահն է, հետևաբար արգելվում են վերջինիս ոչ հաճելի կուսակցությունների գոյությունը

Օրինակ` Իրանում արգելված է ցանկացած քաղաքական կուսակցության գոյություն: Մեկ այլ ուշագրավ փաստ ևս. նշվում է, որ յուրաքանչյուր մահմեդական իրավունք ունի հրաժարվելու այն հրամանները կատարելուց, որոնք հակասում են Օրենքին` անկախ նրանից, թե ում կողմից է հրամայված:
Այժմ անդրադառնանք մարդու իրավունքների մի քանի սկզբունքներին առավել հանգամանալից:

 Նախ անհրաժեշտ է նշել ամուսնության հարցին իսլամի վերաբերմունքը: Կնոջն ու տղամարդուն արարել է Բարձրյալ Տերը և ըստ արարման օրենքի նրանք պետք է կապվեն միմյանց հետ` ապագա սերունդներ ստեղծելու և Արարչին երկրպագելու համար:
Երկնքի և երկրի Արարիչը մարդուն արարեց հողից` տարբերակելով արական և իգական սեռերը: Այս առումով Ղուրանի Նեսա սուրահում ասվում է հետևյալը. «Կինն ու տղամարդը` երկուսն էլ արարված են նույն նյութից և նրանց արարման առաջնային նյութերի մեջ որևէ տարբերություն գոյություն չունի» : 

Այսպիսով, կինն ու տղամարդն ապրեցին կողք կողքի` ստեղծելով ընտանիք, այնուհետև` հասարակություն:

Այս կյանքի տնօրինման, մարդկային հարաբերությունների ձևավորման և նրանց առաջնորդման համար Աստված ուղարկեց մարգարեներ: Մարգարեներն ուղարկվեցին, որպեսզի մարդկանց մեջ հաստատվեն աստվածային պատգամներն ու օրենքները և որպեսզի մարդիկ կարողանան ապրել կողք-կողքի` շենացնելով երկիր մոլորակը:

Ըստ մահմեդական կրոնի` աստվածային բոլոր օրենքները բխում են մարդկության շահերից, ուստի, եթե այդ օրենքներում և կանոններում նկատվում է որևէ տարբերություն կամ հակասություն, ապա այն պայմանավորված է մարդկության և հասարակության շահերով: Քանզի աստվածային օրենքները սահմանված չեն որևէ յուրահատուկ դեպքի կամ հանրույթի համար: Դրանցում հաշվի են առնված համայն մարդկության շահերը:

Աստվածային բոլոր օրենքներն ու պատգամները պայմանավորված են որոշակի սկզբունքներով: Օրինակ` եթե Աստվածային տեսանկյունից ընտանիք կազմելը կարևոր գործ է, ուրեմն դրա համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ և սկզբունքներ, որոնցից են ազատությունը, արդարությունը և հավասարությունը:

Ազատություն նշանակում է անհատի որևէ գործի իրականացման կամ որևէ բանից օգուտ քաղելու համար ինչ-որ բանից կամ մարդկանցից կախվածության ազատում: Սա է Աստծո կողմից արարված և նրա զորության ներքո գտնվող մարդու համար նախատեսված ազատությունը: Ազատության ճշգրիտ սահմանումը, ըստ ղուրանի, հենց սա է և ոչ թե այն, որ մարդը կարող է անել ինչ կամենա և երբ կամենա եթե որևէ մեկի ազատությունը պետք է խանգարի մյուսների ազատությանը, այն այլևս անիմաստ է:

Արդարություն բառն արաբերենում նշանակում է հակաանարդարություն: Ռաղեբն այս մասին գրում է հետևյալը. «արդարությունը հավասարության իմաստ ունի» : Մեկ այլ հեղինակի կարծիքով «արդարություն» նշանակում է արդար բաժանում: Որոշ հոգևորական գիտնականներ էլ համոզված են, որ արդարությունը ամեն ինչ իր տեղը դնելն է, յուրաքանչյուր անձին իր իրավունքները տալը:

Ինչպես տեսնում ենք, արդարությունը մարդկանց իրենց հնարավորությունների ներածնի և անհրաժեշտության չափով ինչ-որ բանի շնորհումն է: Օրինակ, բաժակի և սափորի տարողությունները տարբեր են, և եթե մենք նրանց մեջ հավասար քանակությամբ ջուր լցնենք, ապա սա չի կարող արդարություն կոչվել, քանզի երկուսից յուրաքանչյուրին պետք է տալ իր տարողությանը համապատասխան հասանելին: Հավասարությունը միայն այն դեպքում է արդարացի, երբ պայմաններն ու կարողությունները հավասար են

Արդարություն բառի ամենատարածված իմաստներից մեկը հավասարությունն է: Ի դեպ, ղուրանը սխալ է համարում թե´ անհավասարությունը հավասար պայմաններում, թե´ հավասարությունն անհավասար պայմաններում:

Ուրեմն, եթե կնոջ և տղամարդու առումով իսլամական պատգամների մեջ գոյություն ունի տարբերություն (համարվում է, որ կինը հոգի չունի), ապա դա պայմանավորված է որոշակի պատճառներով և ունի կոնկրետ նպատակ
Օրինակ, Պակիստանում գոյություն ունի «պատվի հանցագործություն» հասկացությունը: Դա այն դեպքն է, երբ կինն ամուսնանում է սեփական կամքով` հաշվի չառնելով ծնողների կարծիքը: Տարբերություններից մեկն էլ այն է, որ տղամարդն իրավունք ունի ունենալու մի քանի կին, մինչդեռ կնոջ կողմից նման քայլը դատապարտվում է մահվան (Իրանում, օրինակ, քարծեծ անելու միջոցով): Կամ, մինչև վերջերս Սաուդյան Արաբիայում արգելվում էր կանանց կողմից մեքենա վարելը, կանայք անգամ անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ չունեին:

Ղուրանում գրված է, որ արարման տեսանկյունից բոլոր մարդիկ հավասար են և սեռական, ազգային կամ լեզվական որևէ առավելություն գոյություն չունի, բոլոր մարդկանց արարման նյութը նույնն է, իսկ տարբերություններն ուղղակի բովանդակային և տարբերակիչ են և ոչ թե առավելության կամ գերակայության նպատակով: Մուհամմեդ Մարգարեն ասել է. «Մարդիկ սանրի ատամների նման հավասար են» :

Միաժամանակ, անհրաժեշտ է նշել, որ մարդկանց նման հավասարության կողքին ղուրանը տարբերություն է դնում գիտունի և տգետի, հավատացյալի և անհավատի, հավատի համար պայքարողի` մոջահեդի, և չպայքարողի միջև` ասելով, որ սրանք միմյանցից տարբերվում են, անգամ բոլոր հավատացյալներն են միմյանցից տարբերվում:

Այստեղ առաջանում է մի խնդիր` արդյո՞ք իսլամում հավասարություն գոյություն ունի: Եթե այո, ուրեմն, ինչու՞ պետք է գոյություն ունենան ապահարզանի իրավունքի, աղջկա ամուսնության համար հոր թույլտվության կամ արու զավակին ժառանգության կրկնակի մասնաբաժնի հատկացման խնդիրները:

Իսլամական իրավական համակարգում մերժվում է մարդկության` օրենսդրից անկախ լինելու խնդիրը : Օրենսդրի սահմանած օրենքներն այն ժամանակ են արդարացի, երբ նրանցում հաշվի են առնվում ողջ հասարակության շահերը: Սա պայմանավորված է երկու դրույթով

Նախ հասարակության իրական շահերի սահմանումը մարդու կողմից անհնար է: Երկրորդ, կարևոր է անկողմնակալության, ուրիշների զգացմունքայնության հետ չխաղալը: Ուստի, իսլամում օրենսդիրը Շարիաթ սահմանողն է, կամ նույն ինքը` Ամենակարող Աստված, որը ոչնչի կարիք չունի և բոլոր մարդիկ նրա ծառաներն են:

Ղուրանի այաթներով ամրագրված և առավել ակնհայտ տարբերություններից մեկն էլ ժառանգությունից օգտվելու կանանց և տղամարդկանց իրավունքի տարբերությունն է, որը մշտապես հետաքրքրում է միջազգային հանրությանը: Եթե մենք որպես հիմք ընդունենք ժառանգության Ղուրանի Նեսա սուրան, ապա այնտեղ գրված է հետևյալը. «Աստված ձեր զավակների մասին պատվիրում է, որ ձեր արու զավակի ժառանգության բաժինը երկու էգ զավակի բաժնի հավասար լինի»: Այս այան իսլամում կնոջ և տղամարդու անհավասարության բազում օրինակներից մեկն է, սակայն կարևոր է հաշվի առնել նախաիսլամական շրջանում առկա պայմաններն ու վերոհիշյալ սահմանման նախադրյալները:

Այսպես, նախաիսլամական շրջանում արաբների մոտ ժառանգության իրավունք ունեին միայն տղամարդիկ: Անմիջական արու ժառանգի բացակայության դեպքում ժառանգությունը բաժանվում էր հանգուցյալի երկրորդական արու բարեկամների միջև: Կանանց և տղամարդկանց մասնաբաժնի առումով Ղուրանն ասում է, որ կինն ու տղամարդը երկուսն էլ ժառանգությունից մասնաբաժին ունեն և նրանցից ոչ մեկն իրավունք չունի տիրանալու մյուսի մասնաբաժնին և նրանցից յուրաքանչյուրի մասնաբաժինը հաստատված և պարտադիր է: Ղուրանի այս պատգամը ժամանակի ընթացքում չի փոփոխվել և վերջնական է:

Ինչ վերաբերում է ծնողների ժառանգության հարցին, ապա նրանց հասանելիք մասնաբաժինը հավասար է, չնայած, որ նրանք տարբեր սեռի ներկայացուցիչներ են: Ուրեմն, ինչպես տեսնում ենք չի կարելի միանշանակ ասել, որ ամեն հարցում կանանց մասնաբաժինը տղամարդկանց մասնաբաժնի կեսն է:
Իսկ ինչո՞ւ է կնոջ ժառաբգությունը տղամարդու մասնաբաժնի կեսը: Աստծո հրամանի համաձայն կինն ամուսնանալիս մեհրիե կամ կաթնագին է վերցնում, և տղամարդը պարտավոր է այն վճարել: Աստված տղամարդուն պարտադրում է հոգալ կնոջ կեցության ծախսերը, մինչդեռ կինն իր կյանքի ծախսերը հոգալու դիմաց տղամարդու առջև որևէ պատասխանատվություն չի կրում

Սա աստվածային սահմանում է և անփոփոխ պատգամ` անկախ ժամանակից և պայմաններից, իսկ այն խախտողը մեղսագործ է և անհնազանդ: Այս առումով Ղուրանում գրված է հետևյալը. «Սրանք են Աստվածային կանոնները կամ սահմանները, և ով համարձակվի խախտել Աստծո պատգամն ու նրա Մարգարեների օրենքը, ապա կնետվի կրակի մեջ և հավիտյան այնտեղ կմնա»:
Գոյություն ունեն նաև այլ խնդիրներ, որոնց առումներով կանանց մասնաբաժինը տղամարդկանց մասնաբաժնից ավելի շատ է: Օրինակ, հանգուցյալի ժառանգորդի արու զավակից ծնված աղջիկ թոռան մասնաբաժինն ավելի շատ է, քան աղջկանից ծնված տղա թոռանը: Եվ կարծես երկուսն էլ թոռներ են և նրանց մեջ որևէ տարբերություն պետք է չլինի: Ինչպես տեսնում ենք բերված օրինակից, չի կարելի միանշանակ պնդել, որ կանանց մասնաբաժինը բոլոր առումներով, տղամարդկանց մասնաբաժնի կեսն է:

Վերոհիշյալ այաթներից մենք տեսանք, որ կանայք, ինչպես տղամարդիկ, ունեն իրավունքներ և շահեր: Դրանցից են նրանց մշակութային, քաղաքական, հասարակական և տնտեսական իրավունքները: Դիտարկենք յուրաքանչյուրն առանձին-առանձին:

Մշակութային իրավունքներ: Կանայք, տղամարդկանց նման, գիտությանը ձգտելու իրավունք ունեն և կարող են ունենալ գաղափարներ և մտածողություն: Յուրաքանչյուր մահմեդական, կին թե տղամարդ, ըստ Մուհամեդ մարգարեի պատգամի, պարտավոր է կրթվել: Այս առումով Մարգարեն ասել է հետևյալը. «Բոլոր մահմեդականները պարտավոր են կրթություն և գիտելիք ունենալ» : 

Կինը կարող է իր վրա վերցնել ընտանիքի առաջնորդման և ապահովման պարտականությունը:

Հասարակական իրավունքներ: Կինը, տղամարդու նման, պահպանելով կրոնական օրենքներն ու կարգերը, հասարակական գործունեություն ծավալելու իրավունք ունի: Այստեղ պետք է նշել, որ ընտանիքի պահպանման նպատակով, իսլամը կնոջ տանից դուրս գալու իրավունքը վերապահել է տղամարդուն, այսինքն` ամուսնուն:

Քաղաքական իրավունքներ: Կանայք ունեն քվեարկելու, ընտրելու և ընտրվելու իրավունք: Կանայք կարող են մասնակցել հասարակության քաղաքական ճակատագրի ձևավորմանն ու փոփոխմանը, քանզի իսլամի տարածման ժամանակահատվածում կանայք «առանձին դաշինք կնքեցին Մարգարեի հետ» :

Տնտեսական իրավունքներ: Կինն ունի անկախություն և սահմանված իրավունքներ, իսկ օգուտի կամ վնասի հարցում կարող է ընտրություն կատարել: Նա օժտված է սեփականության իրավունքով: Կնոջ զբաղվածության առումով իսլամում արգելք գոյություն չունի, եթե նրա զբաղվածությունը չի վտանգում ընտանիքի պահպանմանն ու չի արգելվում ամուսնու կողմից:
Վերոհիշյալ սկզբունքների և հիմքերի համաձայն, իսլամական հեղափոխությունից հետո իրանցի կանայք նախկինից առավել ակտիվացան` մասնակցելով հատկապես կրթության, հասարակական և քաղաքական զարգացումներին: Բոլոր հարցումներն ու վիճակագրական տվյալները վկայում են կանանց դերի կարևորման մասին:

Ամփոփելով վերոնշյալը` նշենք, որ առաջին հայացքից թվում է, թե Ղուրանն իր մեջ պարունակում է միայն դրական կողմեր, թե Իսլամը` որպես կրոն և գաղափարախոսություն, ամենակատարյալ ընտրությունն է մարդու համար: Արտաքնապես դա իրոք այդպես է: Բայց անհրաժեշտ է հաշվի առնել այն կարևորագույն հանգամանքը, որ «մարդ» ասելով` այս կրոնն ի նկատի ունի միայն և միայն մահմեդականներին, մինչդեռ մնացած ողջ աշխարհը «անհավատների բազմություն» է, որի դեմ պետք է սրբազան պատերազմ (Ջիհադ) մղել :

 Դրա վառ ապացույցներից է օրենսդրության մեջ գոյություն ունեցող «Պատերազմ Աստծո դեմ» հոդվածը, որի տակ ընկած դատապարտյալները, հիմնականում` աթեիստները, մահապատժի են ենթարկվում: Միաժամանակ իսլամը, ինչպես տեսանք, տարբերություն է դնում նաև տղամարդու և կնոջ միջև` վերջինիս համարելով հոգի չունեցող արարած:
Պետք է նաև նշել, որ գոյություն ունեն լուրջ տարբերություններ մարդու իրավունքների հարցում` իսլամի և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի միջև:

Իսլամը և Շարիաթը նաև որոշակի առումով մահմեդականություն դավանող պետություններում գլխավոր օրենքի դեր են տանում. ոչ մի օրենք չպետք է հակասի Շարիաթի սկզբունքներին: Այսօր, բացի Թուրքիայից, ոչ մի մահմեդական պետություն պաշտոնապես քայլեր չի ձեռնարկել կրոնը պետությունից անջատելու ուղղությամբ:

Չնայած Մարդու իրավունքների Կահիրեի հռչակագրի առկայությանը, իսլամական երկրներում այսօր հաճախ են անտեսվում դրանով սահմանված սկզբունքները: Դրանք խախտվում են անգամ իսլամական սկզբունքների վրա խարսխված երկրներում, ինչպիսին է Սաուդյան Արաբիան, մի երկիր, որը հրաժարվեց 1948թ.-ին միանալ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին:

Իհարկե, ոչ բոլոր մահմեդական պետություններն են ծայրահեղական: Օրինակ` Եգիպտոսում, Հորդանանում, Թունիսում, Մարոկոյում, Բահրեյնում մարդու իրավունքների միջազգային նորմերը հիմնականում պահպանում են: Սակայն, օրինակ, Իրանում, Սաուդյան Արաբիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Կատարում այնպիսի ձեռքբերումների կողքին, ինչպիսին անվճար բժշկական օգնությունն է կամ բարձր զարգացած սոցիալական ոլորտը, դեռևս գործում են մարդկանց գլխատելու կամ քարծեծ անելով մահապատժի ենթարկելու միջոցները:

                                   ՂՈՒՐԱՆԸ և  ՆՐԱ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ

* Ղուրանը գնահատում է այն գիտելիքները, որոնք հիմնված են իր վրա և
 այն վեր է դասում հացից ու ջրից։
Առաջին այաթը հորդորում է կարդալ և ուսումնասիրել ղուրանը։

* Ղուրանը հորդորում է ժամանակը ռացիոնալ օգտագործել։ Այնտեղ ասվում է, որ գիտություն փնտրողը նման է մի առևտրականի, որի ներդրումը ժամանակն է։ Բայց այն առևտրականը, որն իր ժամանակը աջ ու ձախ վատնում է հիմար է և անհաջողակ։  Դրա համար պետք է մտածել, թե ինչի՞ վրա է ծախսվում ժամանակը
Յուրաքանչյուր մարդ պատասխան է տալու իր վատնած ամեն րոպեի և ամեն ժամի համար։

*Հարցրեք մարդկանց, եթե դուք չգիտեք։

*Այն հավատացյալը, որը կարդում է Ղուրանը և վարվում նրա համաձայն նման է քաղցր կիտրոնի, որի համը հաճելի է և հոտը հրաշալի։ Իսկ այն հավատացյալը, որը չի կարդում Ղուրանը նման է խուրմայի, որը հաճելի համ ունի, բայց հոտ չունի։ Որքա՜ն իմաստուն է ասված

* Ըստ ղուրանի բարձրյալի անուններից մեկը Ալ-Ալիմ է, որը թարգմանաբար նշանակում է ամնեագետ։ Այնտեղ գրված է«Աստված գիտակ է և սիրում է ամենագետներին »։

*Ցանկացած գործողություն կամ շարժում, որոնք հիմնված չեն գիտելիքների վրա տանում են դեպի քաոս։
Մի իմաստուն ասել է«Ուզու՞մ ես աշխարհում հաջողություն ունենալ՝ սովորի՛ր։  ՈՒզու՞մ ես դրախտում հաջողություն ունենալ՝ սովորի՛ր։ Իսկ եթե ուզում ես երկուսն էլ ունենալ՝ սովորի՛ր։  Որովհետև ո՛չ աշխարհը, ո՛չ դրախտը չես կարող ստանալ առանց սովորելու»։

*Ղուրանը շատ տեղերում նշում է մուսուլմանների վերաբերմունքը մեկը մյուսի հանդեպ։ Նրանց միջև պետք է լինի փոխադարձ զիջում և մարդկային ճիշտ փոխհարաբերություններ։

*Ամենակարող Ալլահը մինչև մարդուն ստեղծելը գիտեր, թե ով ինչով պետք է զբաղվի, դրա համար էլ պետք չէ մտածել, որ Ալլահը նրանց կճանաչի միայն փորձություններից հետո։

                         

                               ՂՈՒՐԱՆԸ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Սկսենք այնտեղիցոր Ղուրանի ծավալը պայմանավորված է  նույն պատմությունը բազում անգամներ կրկնելովՀիմնականում, Ղուրանի պատմությունները վերցված են Աստվածաշնչիցև մենք այնտեղ կարող ենք   հանդիպել կտակարաններից պատճենված բազում  դրվագներիՕրինակ սուրահ ԱԼ-ԲԱՂՐԵՀ-ում գրված Է.

«50. Եվ հիշեք այն ժամանակըերբ ծովը ձեզ համար ճեղքեցինք և ձեզ փրկեցինք և փարավոնակններին ջրասույզ արեցինքև դուք ականատես էիք:

51. Եվ հիշեք երբ Մովսեսի հետ քառասուն գիշեր ժամադրվեցինքև նա աստվածային հրամանները ստանալու համար՝ ժամադրավայր եկավԱյնուհետև դուք՝ նրանից հետոմի հորթի ձեր երկրպագելին ընտրեցիքայնինչանիրավ էիք»:

Այս գրվածքները համապատասխանում են Աստվածաշնչի ելից գրքի 14գլխի

21-31խոսքերին՝

21 Մովսէսը ձեռքը մեկնեց ծովի վրայեւ հարաւային հողմի ուժով ողջ գիշեր ծովը յետ մղուեցբացուեց ծովի յատակըջուրը երկուսի բաժանուեց: 22 Իսրայէլացիները մտան յատակը բացուած ծովի մէջ ու առաջ շարժուեցին ինչպէս ցամաքովՋուրը նրանց աջ ու ձախ կողմերից պարիսպ էր դարձել:

23 Եգիպտացիները հետապնդեցին նրանցեւ փարաւոնի ամբողջ հեծելազօրընրա կառքերն ու հեծեալները նրանց յետեւից մտան ծովը: 24 Առաւօտեան Տէրը հրի ու ամպի սեան միջով նայեց եգիպտացիների բանակին եւ խուճապի մատնեց եգիպտացիների բանակը. 25 նա կաշկանդեց նրանց կառքերի անիւներըեւ նրանք դժուարութեամբ էին առաջ շարժւումԵգիպտացիներն ասացին. «Հեռո՛ւ փախչենք իսրայէլացիներիցորովհետեւ Տէրը յօգուտ նրանց է պատերազմում եգիպտացիներիս դէմ»:

26 Տէրն ասաց Մովսէսին. «Ձեռքդ մեկնի՛ր ծովի վրայեւ ջրերը թող միանան ու ծածկեն եգիպտացիներիննրանց կառքերն ու հեծեալներին»:

27 Մովսէսը ձեռքը մեկնեց ծովի վրայեւ ջրերն առաւօտեան վերադարձան իրենց տեղըԵգիպտացիները փորձեցին փախչել ջրիցբայց Տէրը եգիպտացիներին թափեց ծովը 28 եւնորից իրար միացնելով ծովի ջրերըծածկեց կառքերըհեծեալներին եւ փարաւոնի բոլոր զօրքերինորոնք ծով էին մտել նրանց հետՆրանցից ոչ ոք կենդանի չմնաց: 29 Իսրայէլացիները ծովի միջով կարծես ցամաքի վրայով էին գնումիսկ ջուրը նրանց աջ ու ձախ կողմերից պարիսպ էր դարձել: 30 Տէրն այդ օրը իսրայէլացիներին փրկեց եգիպտացիների ձեռքից:

31 Իսրայէլացիները տեսան եգիպտացիների դիակներըորոնք ծովի ափ էին նետուածԻսրայէլացիները տեսնելով Տիրոջ հզօր ձեռքըեգիպտացիների գլխին բերած փորձանքը՝ վախեցան Տիրոջիցհաւատացին Աստծուն ու նրա ծառայ Մովսէսին:

Եվ ելից գրքի 32գլխի  1-7խոսքերին:

Ժողովուրդը տեսնելովոր Մովսէսն ուշացաւ լեռից իջնելուհաւաքուեց Ահարոնի մօտ ու ասաց նրան. «Դե՛հմեզ առաջնորդող աստուածներ ստեղծի՛րորովհետեւ չգիտենքթէ ինչ եղաւ այն մարդը՝ Մովսէսըոր մեզ Եգիպտոսից դուրս բերեց»: 2 Ահարոնն ասաց նրանց. «Ձեր կանանցձեր տղաների ու աղջիկների ականջներից հանեցէ՛ք ոսկէ գինդերը եւ բերէ՛ք ինձ»: 3 Բոլորը իրենց ականջներից հանեցին ոսկէ գինդերը եւ բերեցին տուեցին Ահարոնին: 4 Ահարոնը դրանք առնելով նրանցից՝ կաղապարի մէջ ձուլեց եւ կերտեց ձուլածոյ մի հորթՆրանք ասացին. «Սա՛ է քո աստուածըԻսրայէ՛լոր քեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից»: 5 Երբ Ահարոնն այդ տեսաւկուռքի առաջ զոհասեղան շինեցԱհարոնը յայտարարեց. «Վաղը Տիրոջ տօնն է»: 6 Առաւօտեան վեր կենալով՝ նա ողջակէզներ արեց եւ փրկութեան զոհեր մատուցեցԺողովուրդը նստեցոր կերուխում անիապա վեր կացաւոր պարի:

Տէրը Մովսէսին ասաց. «Շո՛ւտ արագնա իջի՛ր այստեղիցորովհետեւ անօրինութիւն է կատարում քո ժողովուրդըորին դուրս բերեցիր Եգիպտացիների երկրից:


Իհարկեհաշվի առնելով Աստվածաշնչի և ղուրանի ստեղծման ժամանակագրությունըչենք կարող ասելոր աստվածաշնչյան պատմությունները վերցված են ղուրանիցՍակայն հակառակ պնդումը ակնհայտ է:


 Ցավով կարող եմ նշել նաևոր ղուրանում նկատվում է ագրեսիա այլ կրոնների ժողովուրդների հանդեպԱհա թե ինչ է գրված ԱԼ-ԲԱՂՐԵՀ սուրահի 191-րդ  այաթում՝

 « Եվ նրանց՝ կռապաշտներինովքեր ոչ մի ոճրագործությունից ահ չունենորտեղ գտնեք՝ սպանեք և այն վայրիցորտեղից ձեզ դուրս են հանելնրանց դուրս հանեքԵվ խռովությունն ու կռապաշտությունը սպանդից ավելի ահավոր էԵվ նրանց հետ Մեքքայի տաճարի մոտ սուրբ վայրում մի մարտնչեքբացառությամբեթե այնտեղ ձեզ հետ մարտնչենՈւրեմնեթե այնտեղ ձեզ հետ պայքարեն՝ նրանց սպանեքայդպիսին է պատիժը անհավատների»:

Կարծում եմ՝ այսպիսի քարոզչությունը պատճառ է հանդիսանում  այսօրվա՝ իսլամական ծայրահեղականների ահաբեկչությունների  համար:

Ի տարբերություն ՂուրանիԱստվածաշնչում կարող ենք հանդիպել   հանդուրժողականությաններման և զիջման վերաբերյալ քարոզներԲոլորիս էլ հայտնի են մի սպանիր և սիրիր թշնամուդ պատվիրաններըՔրիստոնյաները իրենց կրոնին   հետևելով՝ սերառաքինությունհանդուրժողականություն են տարածում ողջ երկրում,  առանց հաշվի առնելու դիմացինի կրոնըԴրա վառ օրինակ է ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱՆորն իր  ողջ կյանքը նվիրեց մարդկանց օգնելունառանց հաշվի առնելու դիմացինը հինդու է,  մուսուլմանթե՝ կռապաշտԱյ՛ոամեն քրիստոնյա իր պարտքն է համարում   հնարավորին չափ օգնել իրենից խնդրող կարիքավորին:

Ղուրանում նաև նշված էոր Հիսուսը մարգարե էայլ ոչ թե Աստծո որդիՍուրահ ԱԼ-ՕՄՐԱՆ-ում գրված է.

 «59. Հիսուսի օրինակը Աստծո մոտ Ադամի օրինակի նման էոր նրան հողից արարեց և այնուհետև նրան ասաց՝ եղիրՆա էլ անմիջապես եղավՈւրեմն առանց հոր՝ Հիսուսի ծնունդը երբեք ապացույց չէ նրա աստվածայնության»:

                                                                                                                                                                Պետք է հասկանալոր Աստված չի  ստեղծել ՀիսուսինՀիսուսն ինքը Աստված է:Ինչպես գրված է Հովհաննեսի ավետարանի առաջին գլխում՝ Նա աշխարհի արարչության սկզբից էլ   Աստծո մոտ է եղել և նրանք միասին են աշխարհը ստեղծելՉնայած ես Աստված ասելով հասկանում եմ Հորը՝ ԵհովայինՈրդուն՝ Հիսուսին և Սուրբ հոգուն

Նրանք մեկ ենև Աստված ասելով հարկավոր է հասկանալ նրանց միասնությունը:  ԱյսպիսովՀիսուսը Աստծո որդին էրՆա Աստծո որդին էորը թողնելով իր փառքը   աշխարհ եկավսովորեցրեց մարդկանց՝ ինչպես ճիշտ ապրելխաչվեց և իր վրա վերցրեց մարդու մեղքերըՆա  սատանայի կողմից փորձվեցբայց երբեք մեղք չգործեց և նրան   Աստծո խոսքով էր պատասխանում՝ չնայած իր մարդկային բնությանըորը հակված է   մեղսագործության
Բացի այդ Մեսիայի ծնունդի մասին շատ մարգարեներ են գրել՝ դեռ նրա ծնվելուց 400  տարի առաու չի կարելի ասել, որ հին հին Կտակարանը կապ չունի Քրիստոնեության կամ Քրիստոսի հետ:
 Եվ զարմանալին այն էոր նրանք ապրելով տարբեր ժամանակահատվածներում և   տարբեր վայրերում միևնույն բանն են գրելԵբրայեցիս 1:8-9-ում գրված է. «Բայց որդուն ասում էՔո աթոռնով Աստուածմինչեւ յաւիտեանս յաւիտենից էՔո թագաւորութեան գաւազանը ուղիղ գաւազան էՍիրեցիր արդարութիւնը եւ ատեցիր անօրենութիւնըՍորա համար օծեց քեզով Աստուածքո Աստուածը օծեց քեզ ուրախութեան իւղով ավելի քան թե քո ընկերներին»:

Այսպիսով եթե Հիսուսը Աստծո որդին էապա  Աստծուց Աստված է ծնվումմարդուց՝   մարդգառից՝ գառաղավնուց՝ աղավնիխնձորենուց՝ խնձոր և այլն:

Եթե հաշվի առնենքոր Աստվածաշունչը գրված է այնպիսի մարդկանց ձեռքովորոնք   ներշնչված էին Աստծո Հոգովիսկ դա ապացուցված է բազմաթիվ պատմական ճշգրիտ  փաստերովապա կարող ենք այնտեղ գրվածը ճշմարտության հիմք համարել:  Արդարացի կլինինաևևս մեկ անգամ նշելոր Մուհամմեդըորը հերքում է Հիսուսի   աստվածությունըՀիսուսի մասին լսել է ժողովրդի կողմից բերնեբերան փոխանցված   պատմությունների միջոցովկամ կարդացել է հենց ավետարաններումքանի որ ծնվել,  ապրել և ստեղծագործել է Հիսուսի հարությունից մոտ կես դար անց:

Սուրահ ԱԼ-ՄԱԷԴԵ-ում գրված է. « 72. Նրանքոր ասացինԱստված հենց Մարիամի որդի Քրիստոսն էանշուշտ անհավատ դարձանթեև ինքը Քրիստոսն ասացՈվ Իսրաելի որդիներերկրպագեք միակ Աստծունոր իմ և ձեր արարիչն էքանզի Նա ով ընկեր կարգի Աստծուն համահավասարԱստված դրախտը նրա համար պիղծ է համարումև նրա տեղը դժողքն էև կեղեքիչները ընկեր և աջակից չունեն»:

Սուրահ ԱԼ-ՄԱԷԴԵ-ում գրված է. 73. Նրանքոր ասացին.  Աստված երեք Աստվածներից մեկն է նույնպես անհավատ եղանՉկա միակ երկրպագելիից այլ երկրպագելի ևեթե չհրաժարվեն իրենց խոսքերիցցավագար չարչարանք կհասնի նրանց՝ անհավատներինովքեր պնդում են այդ կարծիքը»:

Իսկ Աստվածաշնչումորտեղից էլ վերցված և փոխառնված են այս խոսքերըգրված է՝

 Հովհաննես գրքի 14 գլխի  6-9 խոսքերը՝

 Յիսուս նրանց ասաց. «Ես եմ Ճանապարհը եւ Ճշմարտութիւնը եւ ԿեանքըՈչ ոք չի գայ Հօր մօտեթէ ոչ՝ ինձանով: 7 Եթէ ինձ ճանաչէիքապա կը ճանաչէիք եւ իմ Հօրըայսուհետեւ կը ճանաչէք նրանեւ տեսել էք նրան»:

Փիլիպպոսն ասաց նրան. «Տէ՛րՀօրը մեզ ցո՛յց տուրեւ այդ բաւական է մեզ»: 9 Յիսուս նրան ասաց. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմՓիլիպպո՛սեւ ինձ չճանաչեցի՞րով ինձ տեսաւտեսաւ Հօրըիսկ դու ինչպէ՞ս ես ասումթէ՝ Հօրը մեզ ցո՛յց տուր: 10 Չե՞ս հաւատումոր ես Հօր մէջ եմեւ Հայրը՝ իմ մէջ:


Կարող ենք նկատելոր ըստ ղուրանի և՛ Մուհամմեդըև՛ Հիսուսը համարվում են   մարգարեներՍակայնմարգարե և Աստծուց ընտրված ընտրյալ է համարվում այն   մարդըորը ժողովրդին պատմում և զգուշացնում է գալիք բաների մասինՄենք կարող   ենք նկատելոր Մուհամմեդը իր բոլոր ասելիքների համար հիմք է վերցրել արդեն   կատարված փաստերը և փորձել է իր կարծիքը կցել այդ փաստերին ու ներկայացնել   իբրև Աստծո պատգամՀիսուս Քրիստոսը ժողովրդին ներկայացել է որպես Աստծո որդիխոսել է գալիք բաների մասինպատմել է իր մահի և հարության մասինինչին էլ   ժողովուրդը ականատես եղավ և հավատացոր նա այն միակն էորի մահի և հարության մասին գրվել էր դեռ հարյուրամյակներ առաջ՝ մարգարեների ձեռքով:

Ահա թե ինչպես է Մուհամմեդը նախադասության մեջ մի փոքրիկ շեղում մտցնելով   փոխում իրականության ճշգրտությունըՀիսուսի խոսքերը փոփոխության են   ենթարկվածՍա նման է մի բաժակ ջրիորի մեջ մի կաթիլ թույն է լցվածՄարդը խմելով այն՝ հագենում էբայց նա չգիտիոր իրեն մահ է սպասվում:

Սուրբ երրորդության գաղափարը նույնպես խեղված էԱյն նույնպես կարելի է   համեմատել ջրի հետ: H2Օ -ն ՝ջուրը կազմված է երեք մոլեկուլիցբայց այն մի ամբողջական նյութ էև առանց դրա   անհնար է պատկերացնել կյանքըՋրով են պայմանավերված մեր օրգանիզմում   ընթացող բոլոր ֆիզիոլոգիական ռեակցիաներըՋուրը կյանք էԱստված ասելով   նույնպես հասկանում ենք երեքինբայց նրանք մեկ ամբողջություն ենև առանց Աստծո  նույնպես անհնար է պատկերացնել կյանքըՈւրեմնեթե կենդանի բոլոր օրգանիզմների համար այդքան մեծ նշանակություն ունեցող ջուրըորը Աստված է ստեղծել կյանք է տալիս որքան ավելին է Աստված և ինչքան ավելին կարող է տալ քան ջուրը:  Թերևս խորհենք:

Իսլամում նաև անչափահասների ամուսնություն և բազմակնություն է քարոզվումԱյս   քարոզչությանը զոհ են դարձել բազմաթիվ կանայք և աղջիկներորոնց կոտրված   սրտերի ցավը փաստում էոր այս կրոնում ոտնահարված են կանանց իրավունքները:  Մինչդեռ քրիստոնեությունը կարևորում ու բարձացնում է կնոջ դերը Մարիամ   աստվածածնի և այլ կանանց մասին տեղեկությունների միջոցով:

 Իսլամում՝ դավաճանության համար հարյուր մտրակի հարված է նախատեսվածԱԼ-ՆՈՒՐ սուրահում գրված է.« Հարյուր մտրակ հարվածեք ամեն մի շնացող կնոջն ու տղամարդունԵվ չպետք է կարեկցանքըկեղծ բարությունը այդ երկուսի նկատմամբ ձեզ արգելի աստվածային դատավճիռը  իրականցնելուցեթե հավատում եք Աստծուն և դատասնի օրվան»:

Մենք նորից ականատես ենք լինում այս կրոնի դաժանության դրսևորումներից մեկին:  Քրիստոնեության մեջ մենք կարող ենք տեսնել ներման փաստեր՝ նման վարքի   մարդկանց  հանդեպՍա բոլորովին էլ չի նշանակումոր քրիստոնեությունը   խրախուսում է անբարո վարքըսակայն ներման շնորհիվ թույլատրվում էոր մարդիկ   ապրենուղղվեն և իրենց շնորհակալությունը  հայտնեն Աստծուն իրենց շնորհված   ներման համար:
  
Այստեղ նորից տեսնում ենքոր  քրիստոնյաների կյանքի իրավունքները պաշտպանված  ենև մարդ արարածին արգելված է որևէ մեկի կյանքը խլելու՝ դադարեցնելու իրավունքըինչըցավոքհնարավոր չէ ասել իսլամականների մասին:

Այս կրոնում ագրեսիայի աստիճանը շատ բարձր է ԱԼ-ՄԱԷԴԵ սուրահում ասվում է. «Գող տղամարդու և գող կնոջ ձեռքը իրենց կատարած արարքի համարորպես աստվածային պատիժ՝ հատեքև Աստված հզոր և իմաստուն է»:

Ըստ քրիստոնյաների գող կնոջը և տղամարդուն իրոք պետք է պատժելբայց ոչ   մարմնական վնասվածք հասցնելով:  Աստված մարդուն միշտ էլ զղջալու և փոխվելու   հնարավորություն է տալիսԱյս պատգամը արտացոլված է բոլոր քրիստոնյա երկրների օրենսդրության մեջՄարդուն որոշ ժամանակով ազատազրկում ենորպեսզի նա   ժամանակ ունենա իր սխալը հասկանալու համարապա առանց որևէ մարմնական   վնասվածքի ազատ են արձակում և թույլ տալիսոր նա շարունակի ապրել՝ ինչպես   բոլորը:

Այս կրոնը սարսափելի ագրեսիա է մտցում մարդու ենթագիտակցության մեջՑավոք այն ամենաարագ տարածվող կրոնն է և կանխատեսվում էոր 2030 թվականանին այն   կշրջանցի նաև քրիստոնեությունըԲայց բարեբախտաբար քրիստոնեությունը դեռևս   մնում է առաջին համաշխարհային կրոնըԱյս աշխարհում քրիստոնյաները նման են  մի գերհզոր ֆիլտրի,  որն իր միջոցով մաքրում է այս աշխարհի կեղտն ու անիրավությունը՝ տարածելով բարությունգթասրտություն և մաքրությունՀուսով եմոր այդպես էլ   կշարունակվիորովհետև քրիստոնեությունը միայն գիտություն չէԱյն ապրելակերպ էկյանքի իմաստ, Աստծո սերՀուսով եմոր մի օր դա շատերը կհասկանան։

Աղբյուրներ՝ Ղուրան
Աստվածաշունչ



           

No comments:

Post a Comment